լինի: Համ էլ 5 ռուբլիով ավելի է, տերտերն էլ կարծես ուզում է, որ մենք մեր տանը մնանք։ Բայց մյուս կողմից էլ որ ուսումնարանները պիտի բանան ու այս էլ բացվի, երևի մեր բնակարանը անհարմարություններ կունենա: Չգիտեմ մի խորհուրդ արեք տեսեք։ Տերտերն էլ ուզում է, որ այս անգամ հոգաբարձուները լինենք ես, Աղասին և Թովմասյանը: Սա շահավոր կլինի դպրոցի համար կարծում եմ: Բայց դեռ տեսնենք։ Մարիանը կարողացածին չափ ծառայում, այսինքն՝ շաբաթը մի անգամ կորրիտորը սրբում է, որ բավականավ է. շաբաթը մի անգամ էլ ես իմ սենյակս եմ սրբում ջրով, որ շատ հեշտ և մաքուր է լինում։ Էլի ընկել եմ իմ կին ղայդան։ Ճաշում եմ Միրզայանցի մոտ... ինչպես առաջ... ամեն օր վերցնում եմ 3 կրուշկա կաթ, որ դառնում է 4½ բաժակ, որից կեսը առավոտն եմ խմում, կեսը իրիկունը։ Ամեն կիրակի առավոտ էլ սերով չայ եմ խմում (սերը շաբաթ օրվա կաթիցն եմ հավաքում), իսկ կիրակի իրիկունը միշտ տերտերը և Սպանդարը ինձ մոտ թեյի վերա են լինում։ Կիրակի օրերը Սպանդարենց տանն եմ ճաշում, երեկ էլ այնտեղ էի՝ Շիրմազանյանի հետ միասին։ Կիրակի ճաշից հետո էլ գնում ենք զբոսարան և այլն և այսպես անցնում է օրերնիս։— Գրելու համար, որ գրում ես, նա հայտ լիցի հրամանույդ, որ ոչինչ չեմ գրում դեռ. երկրորդ, թե գրեմ էլ, այդ գրելը ինձ չի վնասել, որովհետև շոգ ժամանակը նստում եմ հով կանտորումս (ճաշից հետո իհարկե) և հազիվ մի ժամ կամ երկու ժամ պարապում, հետո գնում ման գալու։ Եվ սա պարապմունք չէ։
Բուզդանին ինչու չէիր ասում. տո հիմարներ, թե «Նոր Դարը» մակարական լիներ, սազ 84 թվականը Մելիքսեդեք ձայն կտար. այ անկլամազներ ու անհատակ իշաներ... Այդպես տավարներին բացի հայհոյելը էլ ոչինչ չեմ կարողանում ասել։— Սպանդարին և Նատալիին բարևներդ տվի և փոխարենը իրենք տվին, որ ղրկեմ քեզ հազար ողջույն։— Շահպազյանը արդեն այստեղ է և լավ ժամանակ ենք անցկացնում... տե ասա, ինչ կարող ես անել... շատ լավ եմ անում...
Մամին հազար բարևս և ասա, զարմանում եմ քո դատողության