բոլոր ժամանակ ձիաքարշի վերա կռվելով մի պարոնի հետ, որ ձեռքը դիպցրել էր տիկին Նատալիայի հովվական գլխարկի ծայրիկին... և ներողություն չէր խնդրել։ Գիշերը, իհարկե, առանց քեզանից իրավունք խնդրելու և ոչ մի երազ չտեսա, կամ շատ հիմար բաներ տեսա, որոնք ավելի նմանություն ունեին Մարիամի մեր սարայը բերած շեհերին, քան թե մի ուրիշ օրինավոր բանի։ Երկուշաբթի օրը կանտորումն էի, անհանգիստ հեռագրի ստացում երազելով։ Միրզայանցը առաջարկեց գնալ իրենց տանը ճաշել. ասացի չեմ կարող, ես բժշկվում եմ, և որոշ կերակուրներ եմ ուտում, և չգնացի։ (Հա, չմոռանամ ասել, որ այդ երկուշաբթի առավոտ գնացի Բաբովի մոտ, քննեց ինձ և տվավ մի կապլի, ասելով թե մի 5 օր օրեկան 15 կաթ ընդունիր և հետո 6-րդ օրը եկ քննեմ նորից, տեսնեք դա ինչ ազդեցություն է անում հիվանդությանդ ընթացքի վերա։ Հիմա երկրորդ օրն է, որ ընդունում եմ․ չգիտեմ ինչ պիտի անի միայն խոխս քչացնում է) գալով տուն միայնակ ճաշեցի, ավելի միայնակ, քան թե դու կարող ես երևակայել... (Այն մաման տղին դեռ չեմ տեսել, բայց որ տեսնեմ էլ, չեմ ասելու որ գա. ուզում եմ Դանագյոզին ասեմ գա ինձ հետ միշտ ճաշելու, որովհետև կիրակի օրը նա շատ խոստովանություններ արավ ինձ. խեղճը շատ անգամ 5 կոպեկի ցամաք հաց առնելով և նրանով ճաշելով է բավականանում .-- Այ, թե ով է անձնվիրությամբ թերթի համար աշխատում, ասա, հոգիս, միթե լավ չէ, որ նրան հրավիրեմ միշտ ինձ մոտ, մանավանդ որ 2 1/2 ֆունտ գնած միսը գրեթե ամբողջովին մնում է)։ Երկուշաբթի ճաշից ետ Հովհաննեսի խնդրանոք, յուր հետ միասին գնացի յուր տան համար կուխնու վերաբերյալ իրեղեններ գնելու։ Այգ գործը վերջացնելով վերադարձանք յուր կանտորը։ Այնտեղ էին Սերգեյն ու Միշիկը, որոնց ներկայությամբ ես և Հովհաննեսը վիճեցինք, թե ում գնած սերվիզն է լավ, և այս վիճաբանությունը պատճառ դարձավ, որ ես երեքին հրավիրեցի մյուս օրը ինձ մոտ ճաշի—գործնականապես համոզելու, թե ում գնած սերվիզն է լավ։ Այդ օրվա համար պատրաստել տվի 1) բուլիոն նո․ 1, բիրաժկաներով, 2) վառեկից սոուս և 3) բուդինկ, մաննի կրուպից, որոնց պատրաստել էր Նիկոլայը ամենահիանալի
Էջ:Muratsan, vol. 7.djvu/306
Արտաքին տեսք