քեզ համար պատրաստվածո՞ւմ, թե Մանելիո տանը, Ձեզ ընդառաջողներ եղան, թե սուսուփուս գնացիք տուն. Կատինկին ինչպես գտիր, առողջ էր, այսինքն՝ ծննդյան հետևանքը հաջող էր, ինչպես երեխա ունի: Ավագը չամաչեց, որ ընդհանուր օրենքներից շեղվել են իրենք և այս անգամ տղա աշխարհ բերելով մեր բարեկամության հարմոնին քանդել են։ Հետո ինչպես է եկել մաման. արդյոք մեր ժամադրությունը մի բանում վնասել է իրենց ճանապարհորդության, թե միևնույն է եղել ինչ որ պիտի լիներ։ Վերջապես այս բոլորը մանրամասն տեղեկություն կգրես և ուրիշ այն բոլորից, ինչ որ դու գիտես, որ ինձ կհետաքրքրե։
Այժմ գրեմ այն, ինչ որ քեզ կարող է հետաքրքրել։ Ձեր գնացքը հեռանալուց ես վերադարձա տուն. դատարկ սենյակները շատ անշնորհք ազդեցություն արին ինձ վերա, չեմ ասում տխուր.— (որովհետև ես տխրության համար ուրիշ պատճառներ եմ որոնում, որոնք դեռևս պատրաստ չէին)․ այս սենյակները նմանում էին մի ուխտատեղվո, որի ուխտավորները հենց նոր էին քյաբաբն ու մատաղը կերել, գինիքը խմել, զիրթ զիբիլ թողել գետն ի վերա և ձիաները նստել... հայդե։ Ես էլ շատ ուշադրություն չդարձրի, մի քանի անցուդարձ արի աջ ու ձախ և անհամ ու անալի պարզվեցա մահճակալիս վերա։ Առավոտ կիրակի լինելով՝ հարկավ արեգակի հետ չզարթեցա. բայց, երբ որ զարթեցա, ծառան արդեն բոլոր տունը սարքել էր և սամավարը պլպլալով դրել սեղանի վերա։ Թեյ առնելով, օրվա ճաշի պատվերը տվի—համեստ պատվեր—և գնացի խմբագրատուն։ Պրն. խմբագրապետին չտեսնելով դուրս եկա գտի Դանագյուզը և հետը միասին գնացի Մուշտայիդ, մինչև ժամ մեկը զբոսնելով այնտեղ և փիլիսոփայություններ անելով՝ ի դարձին խնդրեցի Դանագյուզին, որ գնա Սպանդարին վերցնե և գա միասին ճաշենք։ Վերջինը մերժել էր՝ ափսոսալով, որովհետև մորը խոստացած է եղել տանելու 0րթաճալա։ Դանագյուղը եկավ միասին ճաշեցինք, խմեցինք, մի քիչ էլ գլուխներս տաքացրինք և հետո միասին գնացինք Օրթաճալա Սպանդարենց մոտ։ Այնտեղ էլ մի անհամ կերպով զբոսանք արինք, մի անհամագույն չայ խմեցինք և ապա վերադարձանք տուն,