Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրվածները՝ մոտ 30 հոգի էին, ընթրիքը իրենց տանն էր (այսինքն Հովհաննեսի), շատ միջակ պատրաստություններով, թամադան Սերգեյ Թառամյանցն էր, իսկ նրա սուֆլյորը՝ ես․ հարսի ու փեսայի կենացի վերա ես մի ճառ խոսացի, իբրև շաֆեր և իբրև փեսայի հինավուրց ընկեր, սյուժեն այն էր, թե ինչու համար ամուսնական կյանքը պետք է ամենից բախտավոր և ամենից քաղցր միջոցը համարել կյանքի զանազան ելևէջներում։ Իմ ճառը աղմկալից ծափահարությամբ և փեսայի հետ համբուրվելով վերջացավ։ Ընթրիքը և պարերը տևեցին մինչև առավոտյան ժամը 4½–ը։

Բնավ մի նեղանար, թե ինչու ես գրում եմ քեզ այդ տեղեկությունները, որովհետև Հովհաննեսը և յուր ընկերները քեզանից հազար անգամ տխուր էին, որ դու չկայիր, որ գոնե քեզմով զարդարեիր նրանց աղքատ հրավիրյալների շրջանակը։

Այժմ ուրիշ ամուսնություն։ Կոստանդ Մելիք Շահնազարյանցը եկել է տեղս ամուսնանալու․ տեսել և հավանել է կլուբում Առաքել Արքեպիսկոպոսյանի աղջիկը, այն առողջ կարմիր թուշերով ինստիտուտկան, որին, կարծեմ, սխալմամբ, դու չես համակրում։ Ինձ դիմեց բանը հաջողեցնելու, ես էլ Միրզայանցի միջոցով վերջ տվի։ Կոստանդը ինքը կլուբում ծանոթացել է աղջկան հետ։ Այսօր էլ՝ որովհետև Միրզայանցը գնաց Կոջոր Թելիկի հետ, ինձ վերա թողեց գնալ տղայի հետ կլուբ և մնացյալ հարցերն վերջացնել— այն է բաժինքի, մի քիչ փողի և հարսանյաց օրի, որովհետև Կ․ շուտ Դերբենտ պիտի վերադառնա կնոջ հետ (թե պսակվի իհարկե)։ Այժմ մեր բալկոնում սպասում է, որ ես այս նամակը վերջացնեմ։— Կգնամ, ինչ որ կլինի, կգրեմ։ Ավելի մանրամասնությունները՝ ավելի հետո։

Այժմ շտապելուց չգիտեմ որ մեկը գրեմ։ Խմբագրական անցյալ ժողովը աղմկալից էր և շատ նորերը կային, հարցը կրկին «Ուսումնական խորհրդի» մասին էր, շատ երկար տևեց, ես էլի կռվեցի Թարխանյան հիմարի հետ, որովհետև նա, նորեկ հյուրերի ներկայությամբ, շատ անպատկառ խոսքեր ասաց Սպանդարին, հետո վճռեցինք նրանց հեռացնել