Էջ:Muratsan, vol. 7.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և պիտանի մարդ է։ Առաջիկա կիրակի մենք կերթանք մեր հողերը տեսնելու։ Կոստանդը խորհուրդ չէ տալիս Խիրիութավի պատրաստի այգու համար մտածել։ Նա ասում է, Որ 2000 ռուբլի ծախսելով կարելի է մինչև երեք տարին 10 դիսիադինի վերա ձգած պատրաստ և արդյունք տվող այգի նոր սիստեմայով։ Եվ այս տարի աշնան խորհուրդ է տալիս սկիզբը դնել։ Մեր թղթերն դեռ չհաստատվեցան․ մի շաբաթից պատրաստ կլինի։ Բարկաձեի մեր հողերին կից հողը, անտառակը և այգիկն էլ գնեցի 2000 ոուբլով։

Տան վերաբերությամբ թե պահպանության, թե ծախուց և թե րնկերա-հրավիրա-ճաշա-կերության մասին միամիտ կաց. ավելորդ ճաշեր չկա։ Կարծեմ չեմ գրել քեզ, որ մի օր Սպանդարին, Դանագյոզին, Շահպարոնյանցին և ինձ ճաշ տվի ընդամենը 94 կոպեկով ամեն բան հաշված, ըստ այսմ իմա և մյուս բաները։

Սիրելիս, ժամացույցի վերա 10-ը 18 րոպե է, ներողություն, երկուշաբթի երկար կգրեմ, նամակդ թող ղրկեմ փոստ։

Իմ անուշիկ հրեշտակներիս, մանավանդ Գուրգեն—բալիս անվերջ համբույրներ… Ախ, ինչպես շատ սիրտս ուզում է․— արդյոք ինչ է ասում այդտեղի համար, միթե իմ անունը չի տալիս։ Բոլորին բարև. Ավագի հարցրածի մասին հետո կգրեմ։


Քո Գրիգոր

Իմ անուշիկ Ոսկի.

Ինչ որ մինչև այժմ գրեցի, դրանք կարևոր պատասխաններ էին քո հարցերին, բայց, իսկապես, իմ ցանկացած նամակը չկազմեցին։ Երբ ես նստում եմ քեզ նամակ գրելու, ամենից առաջ ցանկանում եմ, որ ազատ ժամանակ ունենամ, որովհետև չոր ու ցամաք քեզ նամակ գրելս ինձ չէ գոհացնում. ես կամենում եմ մասնակից անել քեզ այն բուռն և սիրազեղուն զգացմունքներին, որոնք շարունակ ալեկոծում են իմ սիրտը, մերթ անվստահացուցիչ և մերթ արբեցնելու