Էջ:Muratsan, vol. 7.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն եմ, իսկույն կամենում էի ականջներս փակել կամ լուռ արտասուքներ գլորվում էին սրտիս մեջ… Նշանդրեքում նույնպես լավ էր. փոքրիկ և ուրախ հասարակություն․ հնձ ընտրել էին թամադա, Արսենը, որ նրանը ազգականն է, էլի այնտեղ թառ էր ածում, բայց հենց որ մտածում էի այնտեղ դու էլ կարող էիր լինել, բայը չկաս, և ես մենակ եմ, իսկույն մի բան քաշում էր մեջքիցս, ձայնս ինձ չէր հնազանդում, խոսքս կտրվում էր, և ես ակամա խորասուզվում էի մտածմունքների ծովի մեջ, այնպես որ շարունակ նկատողություն էին անում, թե` թամադան քնում է… Վերջին նամակդ ես ստացա պոստալիոնից հենց այն ժամանակ, որ կամենում էի նստել դելիժանսի վերա և ես նրան բացի հենց այն ժամանակ, երբ դելիժանը հասավ Բոտանիքական այգու բարձրավանդակը, որտեղից երևում է այն հիշատակաց արժանի գեղավայրը, ուր մենք անձրևը դադարելուց հետ` քարանձավից դուրս գալով, համբուրվում էինք` դեպի այգու վերևը տանող վանդակապատի մոտ… Ես այդտեղ սկսեցի կարդալ քո նամակը և երբ հասա նրա վերջին խոսքերին, աչքերս կրկին անգամ ընկան Բոտանիքական այգու վերա, (այդ ժամանակ մենք անցնում էինք ուղիղ նրա հանդեպից) և անցյալի քաղցր ու անզուգական պատկերները կրկին սկսան կենդանանալ իմ առաջ… Օհ, ինչեր չէի տալ ես, թե այդ րոպեին դու գտնվեիր ինձ մոտ, մենք ձեռն ի ձեռն ելնեինք դարձյալ այդ հիշատակաց արժանի տեղերը, մի անգամ դարձյալ կենդանացնեինք անցյալը, հիշեինք մեր երջանիկ, քնքուշ և դեռ երիտասարդ լինելու չափ անմեղ սերը, գրկվեինք, ամուր ամուր սեղմեինք իրար մեր կրծքին և պինդ, կրակոտ և անվերջ համբույրներով քավեինք մեր մեղքը, որ կայանում է մեր մոռացկոտության մեջ… Պառավել․ և ինչ խոսք ես գտել դու, և մանավանդ, թե ինչ ժամանակ, զարմանում եմ, միթե քո սիրտը այդ աստիճան հանգիստ և անտարբեր է այդ հեռավորության մեջ. դեռ երկրորդ շաբաթը նոր է վերջացել և իմ կատարյալ քայքայումն է տիրում․ չգիտեմ ինչպես անցկացնեմ անշատության այս դժվարարար օրերը․ ես կարծում եմ, թե սկի չենք պսակվել, թե դեռ մեզ սպասում են նշանված ամիսների քաղցրությունները, նորապսակների մեղրամիսը, երիտասարդ