Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս կոտրատված եմ, որովհետև երկար ժամանակ էր ինչ ձի չէի նստել և աոաջին անգամ նստելովս էլ երկար նստեցի։

Սիրելիս, այս րոպեին եկան և ինձ կանչում են Միրզոյանցի տանից. նա այս երեկո կնոջ հետ միասին գնում է Գանձակ մի 4 օրով,— դժբախտաբար էլ չեմ կարող շարունակել. ներիր ինձ։ Ամսույս 5-ին նամակդ ստացել եմ. նրա պատասխանը կմնա ամսույս 13-ի փոստով։ Դեռ քեզ մի ջերմագին համբույր. թե կարողացա վաղ ազատվիլ, էլի կգամ՝ պակասը կլրացնեմ։ Երկու փոստ նամակ չգրելուց ետ այս չպիտի լիներ իմ այժմյան նամակս, բայց ներիր, հոգիս, մեղավորը ես չեմ։

Դեռ ցտեսություն, հոգյակս.
Գրիգոր, քո խելագար երկրպագուն


Գնացի գնելիքը գնեցի և վերդարձա, դեռ մի կես ժամից ավելի ժամանակ ունեմ, կարող եմ մի քանի բան էլ գրել։ Սիրելիս, թե 8 օր է դու Կատինկի մոտ ես վախենում եմ, թե անքան գիշերներ լինես անցկացնում, որից կարող է պատահել, որ դու հիվանդանաս կամ մաշվես։ Խնդրում և աղաչում եմ, քեզ լավ պահպանիր։ Երեխայի համար գրածներիդ ինձ շատ են ուրախացնում. սիրտս այնքան շատ է ուզում որ մինչև այժմ չեմ գրել, որ չշտապեցնես քեզ այնտեղի լավ օրերից զրկվելու, (թեպետ այս վերջին օրերի ծծած օդը էլ մի բանի նման չէ…)։ Բայց երեխային լավ պահպանի ու Սպանդարն ասում էր մենք մեր երեխաներին ատամահանության ժամանակ կրաջուր էինք տալիս և բոլորովին անզգալի կերպով էին անցնում երեխաների ատամահանության ցավերը։ Մի տեղդ հարցրու բժշկին. գուցե սա մի հնարավոր միջոց է։- Լուսնյակ գիշերների մասին ես հարցնում. քո գնալուց հետո ես լուսնյակ գիշեր չեմ տեսել. ահա ճիշտ 8 օր է իմ լուսինը ամպերի տակ. Թե երբ կծագե, չգիտեմ… Երբ որ կգաս, ես մտադիր եմ մեր բոլոր անցյալը նորոգել. այն ժամանակ էլ ես լուսնի երես, լուսնյակ գիշեր կտեսնեմ… Այժմ լուսնյակ գիշերները ինձ չեն գրավում և նրանց մասին չեմ էլ մտածում։ Մայրիկին ասա քո ձախը և վեճը Կատինկին հետ այսպես կվերջացնեմ Գուրգենին դու ավելի պետք