է սիրես, որովհետև նա իր առավելություններով արժանացել է քո սիրույն. իսկ Ռուբենը, երբ յուր արժանավորություններով կհասնե նրան. և դու նույնչափ չես սիրել, այն ժամանակ միայն Կատինկան կարող է նեղանալ. իսկ այժմ վիճելն անգամ ավելորդ է, որովհետև ոսկին ու արծաթը մեկ գին չունեն երբ արծաթը Ոսկի կդառնա, այն ժամանակ նրա մսխալն էլ 4 մանեթով կառնենք։ իսկ սիրելի Կատինկին ասա, խնդրեմ, այդպես համարձակ բաներ չխոսաս. «Գուրդենը կկառավարե Ռուբեն իշխանի զորքերը», թե որն է. ներողություն տիկ. Շահմելիքով. այն ժամանակ, որ Գուրգենը իշխանական հերոսություններ կլինի անում, պարոն Ռուբեն Յարմուկա Մայցովի ու Մարոզովի հետ սովտա կլինի վերջացնում… Շատ վատ գուշակություն է սա, ճշմարիտ է, բայց ինչ անես, որ «ինչ որ կա՝ կա, ինչոր չկա՝ չկա…»։
Սիրելիս, տան համար ինչպես գրել եք դու և Նիկոլայն, այնպես կանեմ, այսինքն՝ կվարձեմ Լիզենց տունը, իսկ ապագա անհարմարություններին ես պատասխանատու չեմ։ Որ մի տեղ չես ունենալ 20 շիշ գինի պահելու, երկու օլնակ պահելու, էտաժերկան ու վաննաները դնելու և այլ, և այլն։
Ազին, որ Ղումալ-Բաջուն խաթրին ուշանում է, այդ իրան քեֆն է, բայց կարծում եմ, որ Ղումալ խանումի քեֆովը գնալու համար մեզ զուր ծախսերի չպիտի ենթարկե. ձեզանից ետ նա էլ ում հետ է գալու, միգուցե էլի ուզում է մեզ վերա մի 30 ռ. նստացնել։ Վերջապես Նիկոլայը ամեն բան ինքը լավ կկարգադրի։ Քեզ մատաղ, էլ ուրիշ ոչինչ։
Սիրեցյալդ իմ.—
Ամսույս 11-ին էլ նամակ ունիմ գրած, հուսամ ստացած լինես․ և քանի որ արդեն գալուդ օրերդ մոտեցել է, էլ կարիք չեմ զգում երկար նամակներ գրելու. ցանկանամ էլ, չեմ կարող գրել, որովհետև, կարծում եմ, թե դու նրանց չես էլ կարդա, և ամեն օր ես կարծես թե քեզ ճանապարհին եմ երևակայում։ Այսօր Նիկոլային գրեցի, որ ամսույս 22-ին դուրս գաք, այնպես որ 23-ին Եվլախ կլինեք,