որ է, անցել է, ամեն բան աշխարհում անցնում է. սերն էլ կանցնի, շատ չպաշտենք նրան։ Երանի այն օրին, երբ այս տղայական երազների ու ցնորքների վրա լրջությամբ կծիծաղենք և գչուխներս կգմբդմբացնենք, բայց իրավ, որքան համառ հողի ունեմ ես։ Ասել եմ մի անգամ, որ սերը հավիտենական է և կարծես կամենում եմ իմ գոյությամբ և հոգեկան ուժերի սպասումով ապացուցանեմ այդ. բայց ես ինքս հավիտյալ ապրել չեմ կարող, ինչու եմ ցնորում...
Նախընթաց երեսը, սիրելիս, կարող ես չկարդալ. բուն նամակը այստեղից է սկսվում։ Քո այս ավուր նամակը, որքան ուրախացրեց ինձ — որովհետև նամակ էիր գրել, այնքան էլ տխրեցրեց, որ գրում ես, թե հիվանդ եմ և, օր ըստ օր, վատթարանում եմ, 22-ին զակազնո նամակ ունեմ քեզ ղրած, որի մեջ Կոլբեկի կարծիքը հաղորդել եմ քեզ. թե վատ ես զգում, քեզ անպատճառ Ալեքսեևին կանչել տուր քեզ մոտ և նրա խորհուրդը հարցրու։ Ի սեր աստծո, լավ պահպանիր քեզ, ամենափոքր նեղությունդ էլ անուշադիր մի թողնիլ, արդեն ամեն օր ես անհանգստության և մտատանջության մեջ պիտի լինեմ, մինչև նորեն քեզանից տեղեկություն ստանամ։ Իմ Ոսկիս հանձնում եմ քեզ` պահպանիր նրան իբրև քո մի ամենաթանկագին գանձը, կամ ինչպես քո աչքի լույսը, այդ բանի համար ես քեզ կվարձատրեմ ամենայն առատությամբ։ Եթե նրան մի րոպե բարձի թողի անես, էլ քեզ հետ չեմ խոսվելու, որովհետև ես նրան հազար անգամ քեզանից ավելի եմ սիրում։
Երախիցը միամիտ կաց, 1) Երախան կարավաթի վրան է, թախտի առաջևը, 2) Վառոն միշտ լավ է կերակրում, որովհետև ինչ որ պատրաստել եմ տալիս, գրեթե ես չեմ ուտում և նրան եմ ուտացնում, երբ ես վեր եմ կենում սեղանից, իսկույն երախան վերցնում եմ (թե Ազին չի լինում) և ղրկում նրան ճաշելու, նույնպես ընթրիքի, թեյի և մնացյալ բաների... միջոցին։ Այս կետերը ոչ մի միտք չունեն, խնդրեմ ի զուր չմտածես նրանց համար։ Երախայի փորը լավ է, բոլոր արթուն ժամանակ ուրախ ուրախ երգում է, թռթռում և ինչ որ տեսնում է խլում է, բայց ոչինչ չենք տալիս. երբ Գուրգեն, Ռուզան եմ կանչում, իսկույն խլշկոտում