Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրել էի, երկար չեմ ուզում միայնակ թողնել նրան․ նարտը թողել եմ կիսատ, որ նամակդ ավարտեմ և փոշտն ուղարկեմ։

Իմ տունը առանց քեզ անցավ այնպես, ինչպես որ պիտի անցներ. մի քիչ սառը և մի քիչ ուրախ։ Ձեր բոլորի կենացը պատրաստվում էինք խմելու, երբ հեռագիրնիդ ստացա։

Երախայի ծաղիկը կարծում էինք թե դուրս չի գցել, որովհետև անհետացած էր, բայց երկուսը շատ լավ դուրս է գցել և սպիտակել, երրորդը՝ դուրս չի գցել. կարծեմ միևնույն է։ Ինքը երախան շատ լավ է, միայն իսկի առաջվանից ավելի չէ ոչ մի բանով, այս կինը արդարև ոչ մի բանի պետք չէ, և կարծում եմ կաթն էլ լավ չէ, որ երեխաս իսկի չե չաղանում։ Ասացի կերթաք կհանգսանաք և լավ կլինի, բայց զիլեն կիկոն չի էն կիկոն։ Վերջապես։ Հազար բարև մամին, Ավետին և քենուս։

Քո Գրիգոր

Դե որ չես գալիս, գոնե շուտ շուտ նամակ գրիր» որ դրանով էլ է կերակրվենք։ Սիրելի գառնուկներիս ջերմաջերմ համբույր...

15 ապրիլի, Ժամ 5․

Միակ սիրած Ոսկիս.

Երեկ մի նամակ եմ գրել քեզ, որի բովանդակությունից շատ քիչ բան եմ հիշում․ բայց այսքանը գիտեմ, որ խիստ հուզված դրության մեջ եմ գրել և քեզ վրդովելու համար բավական անզգույշ։

Իրավունք ունեի արդյոք հուզվելու, թե ոչ, չգիտեմ․ բայց որ իրավունք չունեի քո արդի խաղաղությունը վոդովելու, այդ հաստատ գիտեմ։ Քո մի ավուր ուրախության համար՝ ես պատրաստ եմ ամեն տեսակ վշտեր տարիներով