Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տոմսակը վերցրել է, այսինքն` ամսույս 5-ին, ուրեմն տոմսակի ժամանակը չկորցնելու համար պետք էր այստեղից դուրս գայիր գոնե ամսույս 19-ին, կամ ավելի առաջ: Բայց, երբ նամակդ ստացա, 5 թիվը շինեցի 15 և ահա ներփակում եմ նամակումս. կնշանակե ցանկությանդ համաձայն կարող ես գալ զատկից թեկուզ մի շաբաթ հետո. իմ կարծիքով 27-ին, որ կիրակի օրը լինես այստեղ։

Գրում ես, որ դու որոշել չես կարողանում, գալ թե մնալ. և թե կամենում ես անել այն ինչ որ ինձ է հաճելի։ Սիրելիս, ես էլ կամենում եմ անել այն ինչ որ քեզ է հաճելի. ուրեմն մնա և զատկից հետո եկ. ինձ համար առանց այն էլ զատիկը ուրախ կանցնի, երբ մտածվեմ, թե դու ուրախ ես, մորդ և եղբորդ մոտ ես. թե քո մնալով դու նրանց մեծ հաճույք ես պատճառում և թե այդ հաճույքը նրանց պատճառել կարողանալովդ` ուրախանում ես։ Իհարկե, հիշել անգամ ավելորդ է, որ քո այստեղ լինելդ բյուր անգամ հաճելի է ինձ համար, բայց երբ մի անգամ դու իմ որոշմանն ես թողնում, ուրեմն ես չեմ կարող քո և մամի ցանկության դեմ կարգադրություն անել. մնա. և այն որոշումը ես ուրախությամբ եմ անում, որովհետև հաստատ հավատացած եմ, որ դրանով քեզ գոնե մի քիչ ուրախացնում եմ։ Իսկ այդ բանի համար ես պատրաստ եմ ամենամեծ զոհողությունը անել —անխղճություն է, առանց իմ սիրեցյալ Ոսկուն` զատիկ կատարելը։ Մյուս կողմից, երբ մտածում եմ, որ վերադառնալուց Ավետը հետդ պիտի լինի, այդ էլ ուրախություն է պատճառում ինձ։

Միայն, սիրելիս, տոմսակիդ վրա հնար չէ եղել ոչ քույր գրել տալ, ո՛չ գուվերնանտ և ոչ մի ուրիշ բան, որովհետև ոչ մի օտար անվան այժմ տոմսակ չեն տալիս։ Իհարկե վնաս չունի. Արսենը ամաչում էր, որ այս անունով է տոմսակ ստանում, բայց ես նրան ապահովացրի, որ այդ տոմսակով նա չի կարող քեզ խլել ինձանից, ինքն էլ հավատաց և գնաց յուր գործին։

Սիրելիս, այս նամակը ես երեկ պետք է գրեի, բայց մեր ընկերության վարչական ժողովը երեկ մեր տանը լինելով` ինձ խանգարեցին։ Այժմ էլ Ադամը մեզ մոտ է, ճաշին