ամուսնական կյանքի ծանրությունները հավասար չափով մեր մեջ բաժանելու պարտքը և իրավունքը։ Ես երբ նեղացնում եմ քեզ` ահա այսպես տանջվում եմ. մինչև անգամ թե նեղացնելու առիթն էլ դու տված լինես, չգիտեմ դու ինչ ես զգում իմ վերաբերմամբ, երբ տեսնում ես այս քան զինաթափ և ստորացած քո առաջ. արհամարհում ես ինձ, չէ՞. այդպես էլ սպասում եմ…
Բայց և այնպես այնպիսի նամակ գրիր ինձ, որ իմանամ թե արդարև նեղությունդ ու տխրությունդ անցել է. չխաբես ինձ. ուղիղ գրիր, որպեսզի իմանամ, թե դեռ տխուր ես, մի քանի օր էլ ավելի տանջեմ ինձ— իբրև արժանի պատիժ իմ հիմարության։
Չափազանց հետաքրքիր եմ իմանալու, թե ինչ ձևով ես մամի և Ավետի մոտ հանկարծ փոխվել, թե գնում եմ. մի՞թե խոհեմությունը հեռացրել ես քեզանից, ոչ մի օրինավոր պատրվակ չես առաջ բերել, գրիր, ցանկանում եմ այդ օր առաջ իմ անալ։
Թույլ կտաս համբուրել քեզ… մինչև վաղը, բայց վայ թե վաղը քեզանից տխուր նամակ ստանամ…
Սիրելիս Ոսկի.
Ինչպե՜ս փափագում էի այսօր մի նամակ ստանալ քեզանից, թեկուզ երկու տող, թեկուզ հանդիմանական և մեղադրանքով լի, միայն թե քո ստորագրությունը լիներ վրան, որպեսզի մխիթարվեի թե մի բանով գոնե ուշադիր ես եղել դեպի ինձ. բայց չստացա… Արդյո՞ք հիվանդ ես, տխուր ես, ոչինչ չգիտեմ, բոլորովին ոչինչ. շատ անհանգիստ եմ, և ոչ միայն անհանգիստ, այլև տանջվում եմ… Իմ 14-ի չարագուշակ նամակիցս ետ դարձյալ մի երկու նամակ եմ գրել