քեզ. ստացած կլինես։ Արդյոք ի՞նչ տրամադրություն ունես այժմ դեպի հնձ, հարկավ, ոչ ներողամիտ, ոչ գթասիրտ և ոչ սիրալիր… Այս ամսում քո կարոտությունից բավական տառապանք քաշեցի, բոլորովին միայնակ եմ. ոչ ոք իմ մասին չէ մտածում․ օհ, ինչպե՜ս վատ է միայնակ լինել աշխարհում» բայց դու ինձ սիրում ես, չէ՞ էհ, ինչպե՜ս ես կարողանում ամբողջ շաբաթով գրիչ չշարժել, ինչպե՜ս ես դիմանում. կյանքիս կեսը կտամ, թե այդ գաղտնիքը սովորեցնես ինձ օհ ինչպես երջանիկ ես դու… Ի՜նչ կա աշխարհում ինձ համար ավելի թանկ, քան իմ որդիներս, նրանց էլ կնվիրեմ այն վհուկին, որ կկարողանա մի շաբաթ կամ գոնե մի օր կախարդել ինձ— քեզ կատարելապես մոռանալու… մոռանալ այնպես, ինչպես հարուստ մարդիկ մոռանում են իրենց անցյալ աղքատությունր… բայց կան այդպիսի վհուկներ։
Թույլ կտա՞ս քեզ համբուրել… մեղմով, կամացուկ, այնպես քնքշաբար՝ որ չհավատաս, թե դարձյալ ես եմ քեզ անհանգստացնողը… Մնաս բարով մինչև ամսույս 27-ը։
Սիրեցյալ Ոսկիս.
17-ի նամակդ ստանալուց հետ 19-ին էլ նամակ ունիմ գրած, իսկ ես 19-ի նամակդ այսօր ստացա փոստը փակ լինելու պատճառով։ Ուրախ եմ որ առողջ ես, բայց չեմ հավատում, որովհետև շուտ շուտ կրկնում ես, որ թուլանում ես և այլն։ Միայն գալուդ քիչ մնացած օր լինելով՝ էլ չեմ տխրում, թե թույլ էլ լինես, կաշխատեմ, որքան ուժերս կներեն, քեզ խնամել և առողջացներ։ Որովհետև գալու ես՝ էլ քեզ հետաքրքրող ոչ մի հարցից չեմ խոսում, բացի այդ, սրանից զատ ուրիշ նամակ էլ չեմ գրելու։ Ներփակյալ թղթերի ինչ լինելը հետևյալն է։ Պետրոսյանցը յուր խմբով եկավ տեղդ մի քանի ներկայացում տալու, ի միջի այոց՝ նաև «Ռուզանը». դրա