Այս էջը հաստատված է
փորձություններ գեղեցիկ դասեր պիտի տան մեզ՝ այսուհետև մեր կենակցության մեջ հաստատուն սիրո և ճշմարիտ հարգանց կշիռը՝ ուղղադիր պահելու։ Այդ անհրաժեշտ է մեր սիրո կրակը անշեջ վառելու, մեր սրտի անդորրությսւնը ապահովելու, մեր տան խաղաղությունը հաստատելու, մեր ընտանիքի վարկը բարձրացնելու և մեր որդվո ապագան երջանիկ կացուցանելու համար։ Այս համոզմունքն ու հավատը ունես և դու։ Ուրեմն գրկենք իրար սրտագին, համբուրվենք ջերմությամբ և քրիստոսի սուրբ հարության անվամբ ուխտենք հավիտյան անանջատ և հավիտյան երջանիկ լինելու…
Այժմ և միշտ սիրահար ամուսինդ
և միշտ քո երկրպագուն՝
Գրիգոր
19 ապրիլի, 91, Թիֆլիս.