Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցիր, ես քեզ խորհուրդներ կտամ, դու ինձ հոգի, և սիրտ։ Դու կներշնչես՝ իսկ ես կգործադրեմ։ Ըստ որում «Ամեն հարսի—որ ճշմարտապես հարս է, գործունեության ասպարեզը յուր ամուսնու ասպարեզն է...» ինչպես ասում է Լրգուեն։ Գործենք միասին, բայց միայնակ թողնել քեզ աշխարհի բյուրավոր փորձությանը առաջ, անջատել քեզ ինձանից՝ որտեղից մարդիկ քեզ ուրիշ անձն և ինձ ուրիշ ճանաչեն, այդ ես չեմ կամենում և դու էլ չի պիտի կամենաս, որովհետև, հենց այն ժամանակ, որ մի ամենաանմեղ անջրպետ բաժանեց մեզ, բուքն ու մրրիկ օդը կաղմկեն, փոշին կբարձրանա և մեր տեսությունը խանգարելով՝ զատ զատ ճանապարհների վերա կձգեն մեզ... Չպարծենանք մեր քաջությամբ, մեր հաստատուն բնավորությամբ, որովհետև մրրկի աստվածը նույնիսկ մեր սրտերի մեջ կացարան ունի։ Չպարծենանք մանավանդ նրա համար, որ մարգ ճանաշիլը ամենադժվար ուսումն է, որ աշխարհը դիմակահանդես է, այդտեղ առաքինությունը՝ դիվական և չարությունը՝ հրեշտակային պատկերներով են հանդես գալիս։ Աշխատենք չկորցնել իրար այդ դիմակահանդեսի խառնաշփոթության մեջ. բարիք գործենք, բայց ձեռք ձեռքի տված, սիրտ սրտի կապված: Քեզ հետ լինելով ես նույն ինքն առաքինությունը կլինեմ, իսկ քեզնից անջատված՝ դժոխքի արբանյակը...

Մի թողնիր ինձ ուրեմն, մի հեռանար ինձանից, մի հեռացնիր նույնիսկ քո ստվերը։

Իսկ քեզ տալիք խորհուրդների մեջ, ի մտի ունեցիր միշտ այն մեկը— շատ մի վստահանար քո ճանաչողության վրա, ըստ որում, հենց այն ժամանակ, որ դու մաքուր անկեղծությամբ բարիք ես գործում, բարիք ընդունողը, քո տվածը, ոչ թե սրտիդ ազնվության՝ այլ յուր մոգական լապտերին է վերագրում... այս շատ ծանր վիրավորանք է, թե քո անձի և թե իմ արժանապատվության համար։ Արժե, մերթ ընդ մերթ, փարատել մարդկանց աչքից՝ ճշմարիտ լույսը խափանող պղտոր խավարը... Այդ պիտի անես։

Այս բոլորից ետ, սիրելիս, ես այժմ ամենազվարթ տրամադրության մեջ եմ, որովհետև ոգևորված եմ այն հավատով թե մի քանի փոքրիկ և իրենց տեսակում ամենաանմեղ