Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊՈԵՄՆԵՐ

Հայկ. ՍՍՌ Գրականության և արվեստի թանգարանի Մուրացանի ֆոնդում պահպանվում է շքեղ կազմով մի տետր, որ ընդգրկում է ականավոր վիպասանի չափածոն։ Առաջին գործը կրում է 1872 թվականը, վերջինը՝ 1896։ Հայտնի է, որ Մուրացանի հրապարակված առաջին գրական փորձերը գրաբար բանաստեղծություններ էին, որ լույս են տեսել «Արշալույս Արարատին» թերթում 1872—73 թթ․։ Հետագայում էլ, երբ նշանավոր արձակագիր էր,, Մուրացանը չհրաժարվեց չափածոյից։ 90-ական թվականներին պարբերական մամուլում երևում էին նրա բանաստեղծությունները։

Ներկա հատորում որոշ ընտրությամբ բերվում են Մուրացանի աշխարհաբար բանաստեղծություններն ու պոեմները, գրված 1877—1896 թ․թ. և հիմնականում հրապարակվում են առաջին անգամ։

Դոն ժուան

Առաջին անգամ հրապարակվել է «Թատրոն» հանդեսի 1895 թվականի 2-րդ համարում «Մ» ստորագրությամբ։ Նույն հանդեսի 1901 թվականի 2-րդ համարում տպագրված է հանդեսի հրատարակած թատերգությունների ցանկը, ուր որպես «Դոն Ժուան»-ի թարգմանիչ, նշված է՝ «Գ. Մուրացան»։

Հիշյալ փաստի վրա մեր ուշադրությունն է հրավիրել թատերագետ Ս. Մելիքսեթյանը։

Սեվան

Տպագրվել է «Նոր դար»-ի 1891 թվականի 7, 10, 12, 14, 24, 26, 31, 130—133, 136—139 համարներում, «Մուրացան» ստորագրությամբ։ Վերջին հատվածի տակ նշված է՝ «Դիլիջան, 19 օգոստոսի»։ Ակնարկն ուշագրավ է հատկապես նրանով, որ որոշ փաստական նյութեր և նկարագրություններ օգտագործված են «Առաքյալ»−ում և «Գևորգ Մարզպետունի»-ում։

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Նամակ խմբագրության


1901 թվականին «Մուրճ» ամսագրում տպագրվում է Լեոյի հոդվածը «Ռուզան»-ի մասին։ Հոդվածագիրը ոչ միայն ամբողջովին ժխտում է դրամայի գեղարվեստական արժեքը, այլև Մուրացանին մեղադրում է պատմական կեղծիքի մեջ։

Նամակը գրված է ի պատասխան Լեոյի հոդվածի. ժխտելով Լեոյի տեսակետը, Մուրացանը հանգամանորեն քննարկում է գեղարվեստական գրականության մեջ պատմական փաստերի օգտագործման հարցը։ Իր մտքերը հաստատելու համար նա քաղվածքներ է բերում Բելինսկուց։

Առաջին անգամ տպագրվել է «Նոր դար»-ում, 1887, № 150։

Տեղ է գտել նաև հնգհատորյակի 5−րդ հատորում։