Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ երկերի քննադատության առթիվ

Գրված է 1904 թվականին ի պատասխան Լեոյի «Բազմավեպ»−ում լույս տեսած «Ռուսահայ վիպագրություն» ակնարկի, ուր ժխտվում է Մուրացանի ստեղծագործության գեղարվեստական արժեքը։ Հողվածն ուղղված է «Բազմավեպ»−ի խմբագրությանը, որը սակայն տարիների ձգձգումից հետո չի տպագրել։

Առաջին անգամ տպագրվել է Մուրացանի մահից հետո «Լումա»−յում (1909 թ. № 4)։ Երկրորդ անգամ հրապարակվել է երկերի ժողովածուի 5−րդ հատորում։

«Ռուզան»-ը և նրա քննադատները

Տպագրվել Լ 1908 թվականին «Երկերի լիակատար ժողովածու»−ի 2-րդ հատորում , սակայն, հատորը դեռ չվաճառված վիպասանի ժառանգների պահանջով հանվել է հատորից։

Տեղ է գտել հնգհատորյակի 5-րդ հատորում։

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Հիշատակարան

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես ամսօրյա» ամսագրում (1990 թ. № 11), երկրորդ անգամ՝ հնգհատորյակի 5−րդ հատորում։

«Հիշատակարան»−ը, որ սկսված է 1885 թվականին Թիֆլիսում, անավարտ է։

Ինքնակենսագրություն

Գրված է 1890−ական թվականներին, Մ. Բերբերյանի հանձնարարությամբ, «Армянские белетристы» երկրորդ հատորում զետեղվելիք ակնարկի համար։ Հատորը տպագրվել է, բայց արգելվել է, գրաքննչության կողմից։

Լույս է տեսել 1910 թվականին «Լումա» հանդեսում՝ «Մուրացանի կենսագրությունը» վերնագրով։

Տեղ է գտել նաև հնգհատորյակի 5−րդ հատորում։

ՆԱՄԱԿՆԵՐ

Բացառապես կնոջը՝ Ոսկուն ուղղված նամակներն են՝ գրած 1884—91 թվականների ամռան ամիսներին՝ երբ Մուրացանի ընտանիքը սովորաբար գտնվելիս է եղել Շուշիում՝ ամառանոցում։

Նամակների «միակողմանիությունը» ըստ երևույթին, պետք է բացատրել նրանով, որ կնոջ պատասխան նամակները Մուրացանի մոտ չեն պահպանվել նրա արխիվը ոչնչացնելու կապակցությամբ։

Չնայած նամակների, մեծ մասամբ, հույժ ինտիմ բնույթին, դրանք զերծ չեն հասարակական հետաքրքրությունից. նրանցում տեղ−տեղ հիշատակված են անցքեր ու դեմքեր, որոնք պատկերացում են տալիս ժամանակի թիֆլիսահայ կյանքի փաստական մի քանի կողմերի մասին։

Նամակների բովանդակությունից երևում է, որ Մուրացանը անձնական, ամուսնական կյանքը, հենց սկզբից, ենթարկված է եղել խնամիների քաղքենիական քաշքշուկին, որով, այն ժամանակ, այնքան հագեցված է եղեջ Թիֆլիսի բուրժուական մթնոլորտը։

Վլ. Դանիելյան
ժ. Ավետիսյան