Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էիք անցցնում, քան թե ես. հավատացե՛ք։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— (մտախոհ) Խեղճ Ինեսա.
Նա այլևս չկա.
Իսկ նրան ինչպես
Սիրում էի ես։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինեսին՝ սևաչյային… Օ՜, հիշում եմ.
Երեք ամիս հետամուտ եղանք նրան,
Վերջը զորով. օգնեց սատանան։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Հուլիսին… գիշերը:
Տարօրինակ մի հաճույք էի գտնում ես
նրա տխուր նայվածքի մեջ,
Նրա մեռած շրթունքների վրա…
Տարօրինակ բան էր դա։
Դու, կարծեմ, նրան գեղեցիկ չէիր հաշվում.
Եվ իրավ իսկական գեղեցկություն
Շատ չկար նրա մեջ,
Աչքերը… միայն աչքերը…
Մեկ էլ նայվածքը…
Այդպիսի նայվածքի
էլ չպատահեցի.
Իսկ նրա ձայնը նվազ էր և թույլ
Ինչպես մի հիվանդի։
Իսկ ամուսինը, անպիտան և խիստ,
Այդ ես ուշ իմացա,
Խե՜ղճ իմ Ինեսա…
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինչ կա որ. նրանից հետո
Ուրիշները կային։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Այո՛։
ԼԵՊՈՐԵԱՈ— Բայց ապրենք, էլի ուրիշները կլինեն։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Այդ էլ ճիշտ է։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Այժմ Մադրիդում
Ո՞ր ուհուն պիտի պտրենք։
ԴՈ- ԺՈԻԱՆ— 0՜, Լաուրային,
Այժմ ես ուղիղ
Նրա մոտ կվազեմ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Լավ։