ԴՈՆ-ԺՈԻԱՆ- Ուղիղ նրա դուռը կբախեմ.
Բայց թե մեկը լինի նրա մոտ,
Կխնդրեմ պատուհանից դուրս ցատկել։ ԼԵՊՈՐԵԼԼՈ— Իհա՛րկե, բայց մենք լավ ենք զվարճանում:
Մեռյալները մեզ երկար չեն անհանգստացնում,
Այս ով է գալիս մեզ մոտ։
(ներս է մտնում մի աբեղա): ԱԲԵՂԱ— Իսկույն նա կգա.
Ովքե՞ր եք այստեղ.
Դոն—Աննայի մարդի՞կն եք։ ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ, մենք մեզ համար պարոններ ենք
Եվ այստեղ զբոսնում ենք։ ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Իսկ դուք ո՞ւմն եք սպասում։ ԱԲԵՂԱ— Իսկույն պիտի գա Դոնա Աննան
Յուր ամուսնու գերեզմանը այցելելու։ ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Ինչպե՞ս, Դոնա Աննա դը Սոյլվա՞ն,
Ամուսինը այն կոմանդորի,
Որ սպանվեց չգիտեմ ումից… ԱԲԵՂԱ— Անառակ, անամոթ և անաստված Դոն Ժուանից։ ԼԵՊՈՐԵԼԼՈ— Օհո, ահա թե ինչ. Դոն Ժուանի համբավը
Հասել է մինչև անգամ այս խաղաղ մենաստանը,
ճգնավորները նրա համար գովեստներ են երգում։ ԱԲԵՂԱ— Դուք, գուցե, ճանաչում եք նրան։ ԼԵՊՈՐԵԼԼՈ— Մենք, բնա՛վ. բայց այժմ որոե՞ղ է։ ԱԲԵՂԱ— Նա այստեղ չէ. աքսորված է հեռու։ ԼԵՊՈՐԵԼԼՈ— Եվ փառք աստուծո.
Որքան հեռու, այնքան լավ.
Երանի թե բոլոր այն անառակներին
Մի պարկի մեջ հավաքած ծովը նետեին։ ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Ի՞նչ, ի՞նչ ես ասում։ ԼԵՊՈՐԵԼԼՈ- Լռեցեք, դիտմամբ եմ անում։ ԴՈՆ-ԺՈԻԱՆ- Ուրեմն կոմանդորին այստեղ են թաղել: ԱԲԵՂԱ— Այո, այստեղ. և կինը նրան արձան է կանգնեցրել.
Ամեն օր նա գալիս է այստեղ
Ամուսնու հոգվո հանգստյան համար
Աղոթելու և լալու։