Իրավացի կերպով հեղինակը ընդգծել է այն կարևոր հանգամանքը, որ ազգային պատմությունը ոգևորության անսպառ աղբյուր է։ Հեղինակի հիմնական միտումն այն է, որ «կենդանացնելով» անցյալը, դրանով իսկ այն օգտակար կդառնա ներկայի համար: Պատմության հարցը քննության առնելով, հեղինակն անում է այն հիմնական եզրակացությունը, որ ժամանակակից սերունդը պետք է ունենա Հայկի, Արամի, Վարդանի աննկուն ոգին, նրանց բարձր հայրենասիրությունը և բացառիկ անվեհերությունը։ Պատմական այն փառապանծ և պանծալի անունները, որոնք սուրբ նահատակներ են եղել օտար բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած ազատամարտերում, անմոռաց են և ոգևորիչ ապրող ու գործող սերունդների համար։ Միաժամանակ խորին ակնածանքով դրվատանքի են արժանացած նշանավոր մատենագիրները և մատենագրության ընտիր զործերը, որոնք «հոգեշունչ» են և եզակի արժեքներ։ Մասնավորապես բուռն է մեծահիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի պանծալի գործերի ներբողումը։ Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին և Եղիշեն գնահատված են որպես վեհ առաքյալներ և ուսուցիչներ, լուսավորական գործի մեծակորով ռահվիրաններ, որոնք ուսուցանել են լավագույնին և կատարյալին հասնելու գաղափարը: Հայացք գցելով պատմական անցյալի ու ներկայի վրա և վեր հանելով հատկապես Մեսրոպի դերը, Մուրացանք շեշտը դրել Է այն բանի վրա, որ դպրոցը մեծ ուժ է, որից ներշնչված միայն կարելի է մաքառել «տգիտության և խավարի բռնության» դեմ։ Սակայն դպրոցի հետ մեկտեղ Մուրացանք լուրջ դեր է վերապահում եկեղեցուն և ընդհանրապես կրոնական հաստատություններին։ Քույր Աննայի բերանով ասված է. «Ոչ մի հաստատություն այնքան մոտիկ չէ գեղջուկի սրտին, որքան եկեղեցին, և ոչինչ այնքան չէ վառում, չէ բորբոքում նրա սիրտն ու հոգին, մեղմում բարքի կոշտությունը, սանձում կրքերը և ընդունակ դարձնում նրան բարիք գործելու, որքան ախորժալուր երաժշտությունը, հանդիսավոր պատարագը և մշտամրմունջ աղոթքը»։ Բերված քաղվածքը ցույց է տալիս, որ Մուրացանը բացառիկ նշանակություն է տալիս եկեղեցուն և նրա կատարած դերին։ Մուրացանի վերաբերմունքը միակողմանի է, նա գերագնահատում է թե եկեղեցու դերը և թե որոշ դեպքերում անցյալի առանձին գործիչներին։ Այս կապակցությամբ պետք է անել այն դիտողությունը, որ Մուրացանք «եսապաշտ» ներկան համեմատության մեջ դնելով «փառապանծ» անցյալի հետ, վերջինի համակիրն է։ Անցյալի հոգևորականության գովքը և նրա դերի պանծացումը ցայտուն է արտահայտված Մուրացանի գրեթե բոլոր գործերում, մանավանդ պատմական վեպերում և «Առաքյալի» մեջ։ Նա սաստիկ քննադատում է միայն «հոգևորականության ամբոխը», որովհետև նրա կարծիքով այդ հոգևորականությունը զուրկ է ընդհանրության շահին ծառայելու ընդունակությունից և պատրաստակամությունից։ Իսկ հին հոգևորականությունը, չի ճանաչված և նրա պատմության անծանոթ է նույնիսկ «հոգևորականության ամբոխը» և «...այդ անծանոթությունն է եղեք պատճառը, որ հայ հոգևորականության արժանիքը չափել են «միջնադարյան արհավիրքներն ստեղծող, և այսօր իսկ ազգերի
Էջ:Muratsan, vol. 7.djvu/393
Արտաքին տեսք