անշնչացնում են մի անգամ շունչ տված զավակին։ Պետք է միշտ ապրեք գործի կենդանության համար, իսկ եթե հարկը պահանջե, մեռնել, որպեսզի օգտավետ գործն ապրի, այդ զոհն էլ պետք է բերել առանց տրտնջալու»։
Գևորգ Մարզպետունին իր որդի` Գոռի կյանքը խնայելու առիթով ցուցաբերած հայրական թուլությունից զգաստանալով, արտակարգ զայրույթով ասում է. «Մինչև այսօր բյուր մեզ նմանները զոհվել են թշնամու սրին, դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան յուր տոհմն ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով՝ ձեռնապահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց։ Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացումներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը։ Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա… բայց ես հրապարակական խոստում արի. ես ահավոր երդում երդվեցա, ինչպե՞ս կարող եմ այդ երդմումը դրժել…»։
Գևորգ Մարզպետունին ընթերցողին գերում է իր բոլորանվեր հայրենասիրությամբ, նրանով, որ հարազատ որդու կյանքն իսկ նվիրարեբում է հայրենիքին։ Գևորգ Մարզպետունին հմայիչ հերոս է։ Նա իբրև հ այր և ամուսին օրինակելի է, նրա ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է։ Մահվան մահճում իսկ նրա մտորումների մեջ գլխավորը՝ հաղթության հասած հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած մտահոգությունն է։ Մարզպետունին գիտակցում է, որ հայրենիքի հզորության ամրապնդման գործում առաջնակարգ դեր է պատկանում ընտանիքին։ Թշնամու դեմ անհնարին է հաղթանակ տանել, առանց ամուր արմատի և հաստատուն հիմքի վրա հիմնված համերաշխ ոչ միաբան ընտանիքի։ Ազգի միաբանությունը և ազգի հզորությունը գոյանում է ընտանիքների միաբանությունից և նրանց գոյությունից։ Ահա, թե ինչու «ազգի բարերարը»՝ Մարզպետունին պարտք է դնում իր որդի Գոռի և հարս Շահանդուխտի վրա՝ սրբության նման մաքուր պահել ամուսնական հավատարմությունը, դրանով իսկ օգնել ազգության զորությանը, նրա համախմբմանը և միաբանմանը։ Մարզպետունին զավակներին պատգամ է տալիս այն մասին, որ «ազգերի գոյությունը ընտանիքների մեջ է, զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրող, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ սպրող ընտանիքներ… Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը, և հաղթող հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը…»։
Ինքնին հասկանալի է, որ ծառը հայ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ ճյուղերը՝ ընտանիքների: Մուրացանը Գևորգ Մարզպետունու պատմախոսությամբ արձագանքում էր իր ժամանակի պահանջներին, հետապնդում էր հայ մարդու ընտանիքի ամրապնդման նպատակի իրականացմանը, որովհետև