Նայի՛ր, նույնիսկ Կարլոսը, քո տխուր հյուրը, զգացվել էր ԵՐԿՐՈՐԴԸ— Ինչ հնչյուններ են, որքան հոգի կա նրանց մեջ․
Բայց խոսքերն ո՜ւմն են, Լաուրա։ ԼԱՈԻՐԱ- Դոն-Ժուանինը։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ի՞նչ, Դոն ժուան։ ԼԱՈԻՐԱ— Նրանց շարադրել է մի օր
Իմ հավատարիմ բարեկամը,
Իմ թեթևամիտ սիրահարը։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Քո Դոն Ժուանը անաստված է և գարշելի։
Իսկ դու, հիմարին մեկը։ ԼԱՈԻՐԱ— Դու խելագարվել ես․
Ես հո իսկույն կհրամայեմ ծառաներիս մորթել քեզ,
Թեկուզ դու սպանիական գրանդ լինես։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— (վեր կենալով) Կանչի՛ր ուրեմն նրանց։ ԱՌԱՋԻՆԸ— Լաուրա, դադարի'ր,
Դոն Կարլոս, մի՛ բարկանար, նա մոռացել է․․․ ԼԱՈԻՐԱ— Ի՜նչ, որ Դոն Ժուանը մենամարտի մեջ
Ազնվաբար սպանել է դրա եղբորը,
ճշմարիտ է, ափսոս, որ դրան չէ սպանել։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ես հիմար եմ, որ բարկանում եմ։ ԼԱՈԻՐԱ— Հա՛, ինքդ խոստովանում ես,
Որ հիմար ես։ Ուրեմն հաշտվինք ։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Հանցավոր եմ, Լաուրա,
Ներիր ինձ, բայց գիտես,
Այդ անունը սառնասրտությամբ
Լսել չեմ կարող ես․․․ ԼԱՈԻՐԱ— Միթե ես մեղավոր եմ, որ ամեն րոպե
Այդ անունը իմ լեզվի վրա էր ՀՅՈՒՐ— Բայց իբր նշան, որ այլևս բարկացած չես,
Երգիր դարձյալ, Լաուրա։ ԼԱՈԻՐԱ— Այո', հրաժեշտի համար.
Ժամանակ է․ արդեն գիշեր է.
Բայց ի՞նչ երգեմ ես․
Հա՛, լսեցեք։ (Երգում է): ԲՈԼՈՐԸ— Գեղեցի՜կ է. աննմա՜ն է։ ԼԱՈԻՐԱ— Դե՛, պարոննե՛ր, մնաք բարով։