Էջ:Muratsan, vol. 7.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՅՈՒՐԵՐ— Մնաք բարով, Լաուրա։
(Դուրս են գնում. Լաուրան կանգնեցնում է
Դոն Կարլոսին):
ԼԱՈՒՐԱ- Դո՛ւ, կատաղի, մնացիր ինձ մոտ.
Դու ինձ դուր եկար,
Եվ երբ ինձ նախատեցիր ու ատամներդ կրճտելով սեղմեցիր:
Ինձ Դոն Ժուանը հիշեցրիր։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Բախտավոր մա՜րդ։ Ուրեմն սիրո՞ւմ էիր նրան․
(Լաուրան հաստատական նշան է անում):
Շա՞տ։
ԼԱՈՒՐԱՆ— Շա՜տ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Եվ այժմ էլ սիրո՞ւմ ես։
ԼԱՈՒՐԱ— Այս րոպեին. ո՛չ, չեմ սիրում.
Երկուսին սիրել չեմ կարող.
Այժմ քեղ եմ սիրում։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ասա, Լաուրա, քանի՞ տարեկան ես։
ԼԱՈՒՐԱ— Տասն և ութ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Այդպես երիտասարդ… և կմնաս երիտասարդ
Դեռ էլի հինգ կամ վեց տարի.
Դեռ մի վեց տարի էլ շուրջդ կխմբվեն,
Քեզ կփաղաքշեն, կփայփայեն, կպարգևատրեն,
Եվ գիշերային ցայգերգերով կզվարճացնեն.
Քո պատճառով գիշերը միմյանց
Խաչկապուկներում կփողոտեն.
Բայց երբ ժամանակը կանցնի,
Երբ քո աչերը կհանգչեն,
Եվ արտևանունքներդ կկոցվելով կթխանան,
Եվ սպիտակ թելերը քո հյուսի մեջ կփայլեն,
Եվ քեզ պառավ կանվանեն,
Ի՞նչ կանես դու այն ժամանակ։
ԼԱՈՒՐԱ- Այն Ժամանակ… ինչո՞ւ դրա համար մտածեմ․
Ի՞նչ խոսակցություն է այդ.
Թե, դու միշտ այդպիսի մտքեր ես անում։
Ե՛կ, բա՛ց արա պատշգամը,
Ինչպես խաղաղ է երկինքը.