Ջերմ ու անշարժ է օդը...
Կիտրոնի ու դափնի հոտ է բուրում գիշերը.
Երկնքի թանձր ու մթին կապուտակի վրա
Փայլում է պայծառ լուսինը․
Եվ պահանորդները գոռում են ու գոչում.
Բայց հեռու հյուսիսում․ Փարիզում,
Գուցե երկինքը ամպերով է պատած,
Տեղում է ցուրտ անձրև և փչում քամին.
Բայց մեզ ինչ։ Լսիր, Կարլոս,
Ես պահանջում եմ, որ դու ժպտաս.
Հապա՛, քեզ տեսնեմ։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Անուշիկ դև․ (դուռը ծեծում են): ԴՈՆ ԺՈՒԱՆ– է՜յ, Լաուրա. ԼԱՈՒՐԱ– Ո՞վ կա այդտեղ. ո՞ւմ ձայնն է այդ․ ԴՈՆ ԺՈԻԱՆ– Բաց արա։ ԼԱՈՒՐԱ– Միթե... աստված իմ...
(Բանում է դուռը մտնում է Դոն ժուանը): ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ողջու՜յն։ ԼԱՈՒՐԱ– Դոն ժուան։
(Լաուրան ընկնում է նրա վզով): ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Ւնչպե՞ս. Դոն Ժուան։ ԴՈՆ ԺՈՒԱՆ– Լաուրա, սիրելի բարեկամ։ (Համբուրում է նրան):
Ո՞վ կա քեզ մոտ, Լաուրա։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ–Ես, Դոն Կարլոս։ ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ահա անսպաս հանդիպումն․
Վաղը գլխովին խոնարհ ծառադ եմ։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ո՛չ, այժմ, այս վայրկենին: ԼԱՈՒՐԱ— Դոն Կարլոս, դադար տվեք.
Դուք փողոցում չեք, իմ տանն եք․
Հաճեցեք դուրս կորչել։ ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— (Նրան չլսելով): Ես սպասում եմ, հա ի՞նչ ես
անում։
Դու հո սուր ունիս։ ԴՈՆ ԺՈՒԱՆ— Եթե չես կարողանում համբերել, հրամեցիր.
(Մենամարտում են):