Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴՈՆ ԺՈԻԱՆ— Մեկ սառը, խաղաղ…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչպես համառն ես, առ, ահա։
(Դուռը բախում են):
Այն ո՞վ է բախում, օ, թաքնվիր Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մնաս բարով, ցտեսություն, իմ սիրելի բարեկամ:
(Դուրս է գնում և կրկին հետ է փախչում):
Վա՜յ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ի՞նչ պատահեց... վա՜յ...
(Մտնում է կոմանդորի արձանը, Դոնա Աննան ընկնում է):
ԱՐՁԱՆ— Ես ձեր հրավերին եկա։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Աստված իմ, Դոնա Աննա։
ԱՐՁԱՆ— Թող դրան. ամեն բան վերջացած է.
Դողո՞ւմ ես դու, Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես, ո՛չ. ես քեզ կանչեցի.
Եվ ուրախ եմ, որ տեսնում եմ։
ԱՐՁԱՆ— Տուր ձեռքդ.
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ահա… Օ, ինչպես ծանր է
Նրա քարեղեն աջի սեղմումը.
Թողիր ինձ. թող, թող ձեռքս,
Ես կորչում եմ, վերջացած է.
Օ, Դոնա Աննա…
(Գլորվում են):
(Վարագույր):

</poem>