Էջ:Muratsan, vol. 7.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակում դեզերով դարսված է այդ գարշահոտ ցանը, իսկ ծառախիտ անտառները միայն 5—7 վերստ հեռավորություն ունին իրենցից։ Սեմյոնովկան տեսնելուց հետո, երբ մտա Չիբուխչու, իսկույն առասպելական Ելիսյան բարեբեր ու լուսավոր դաշտերը և նրանց մոտ ծծմբահուր Ստյուլքսի ափերը և Աքերոնի խավար թագավորությունը հիշեցի… բայց, իհա'րկե, ես անցնելով այդ գյուղի միջից րոպեական տպավորության ներքո դատապարտում են չիբուխլուցիների ծուլությունն ու անտարբերությունը, գուցե նրանց ծերունիներր կպատմեն մեզ այնպիսի պատմություններ, որ մենք կարդարացնենք նրանց և, բացի այդ, կամաչենք, որ դեռ այդ պատմությունները չգիտենք…

Չիբուխլուից հեռանալով հետզհետե մոտենում ենք Գեղամա ծովակին։ Նա այժմ մոտիկից արևելյան պայծառ փիրուզագույնով է երևում. մակերևույթի վրա ընկած են բաց կապտագույն ժապավեններ, որոնք նրա հոսանքների գծերն են ներկայացնում։ Այդ գունավոր տարածության վրա ասես միլիոնավոր ադամանդներ են թրթռում ու փայլում, որովհտտև արևի ճառագայթները հոսանքի հանդիպակաց կողմից ընկնելով՝ յուրաքանչյուր ալիք ազատ ոսկեզօծում, յուրաքանաչյուր ծփանք զատ֊զատ վառում, փայլեցնում են…

Մի փոքր էլ առաջ։ Ահա վերջապես և Սևանի կղզին։ Հեռվից նա երևում է խիստ չոր ու ցամաք, կարծես արևի ճառագայթները խանձել ու մրրկել են նրան, տեսքը տխուր է, կանաչը չի մեղմում նրա կոշտ պատկերը, թվում է քեզ, թե խիստ անհյուրընկալ մի տեղ է նա։ Այնուամենայնիվ չես էլ հավատում, թե այն պատմական կղզյակը որին հասնելու համար սիրտդ այնքան տենչանոք տրոփել է, մոտիկից էլ նույն տպավորությունն անե քեզ վրա, ինչ որ հեռվից։ Բայց անհանգիստ ենք, թե երբ վերջապես կանգ կառնե կառքը ցանկալի ափին։ Թեպետ մենք ճանապարհավարձ վճարել էինք Սեմյոնովկայից մինչև Ելենովկա, որ ծովափի կայարանն է, և որտեղից նավակ նստելով պիտի գնայինք կղզին, բայց որովհետև այդ ճանապարհով ստիպված պիտի լինեինք մի քանի վերստ ավելի նավարկել, ըստ որում կղզին այդ կայարանից ավելի հեռու է, ուստի համաձայն կանխավ մեզ տված խորհրդին`