Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարօրինակ ազդեցություն արավ ինձ վրա այն, որ ժամարար վարդապետը ավետարանը առաջին կարգում եղող մի քանի տղամարդկանց համբուրել տալուց հետո՝ երբ կանայք մոտեցան, երեսը շուռ տվավ և հեռացավ, այնպես որ վերջիններս ավետարանը համբուրել չկարողացան։ Տեղական խստակրոնական կարգ էր սա, թե սխալմունք, մոռացա այս մասին վերջը հարցնել։

Դուրս գալով եկեղեցուց, սկսեցի մանրամասն քննության առնել Սևանի անապատը։


Կղզու ընդհանուր պատկերը. սուրբ Հարության տաճարը, Ս. Կարապետի մատուռը. Ս. Առաքելոց եկեղեցին, նրա եպենյա դռները և արձանագրությունները, շինությունների ավերակները, միաբանության խուցերն ու այլ կացարանները. Ս. Աստվածածնի եկեղեցին, Ս. Սարգսի մատուռը. ուխտավորների սենյակները. Կղզու բուսականությունը. Սևանի անունը և նրա անապատական ուխտի համառոտ պատմությունը:


Ինչպես նախընթաց մասում հիշեցի, Կղզու դիրքը հարավարևմտյան կողմից ներկայացնում է մի ընդարձակ տափարակ, որի վրա, ծովափի կողմից, շինված են ուխտավորների համար երեսունի չափ սենյակներ։ Այդ սենյակների հանդեպ, ընդարձակ բակի մյուս կողմը, կառուցված է Ս. Աստվածածնի եկեղեցին. սրա կողքին է սուրբ Սարգսի ավերակ մատուռը, իսկ դրանց հետևում մի արանների բազմաթիվ խուցերն ու կացարանները։ Այդ կացարաններից անմիջապես հետո բարձրանում է բուն կղզին ներկայացնող լայնանիստ բլուրը, որ բավական բարձրությամբ ընդարձակություն ունի, և որի վրա կառուցված են սուրբ Հարության, սուրբ Կարապետի և Երկոտասան Առաքելոց եկեղեցիները։ Այժմ տեսնենք, թե երբ և ումից են կառուցված այս շինությունները և ի՜նչ պատմություններ ունին։ Որովհետև Գեղամա ծովակը գտնվում է Սյունյաց նահանգի