Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնված խաչքարերի քանդակներին և գլխավոր նկարը մի խաչ է զանազան մանր նկարներով պատած։ Երկրորդ դուռը, որ հարավայինն է, շինված է նույնպես աբանոսից 369 տարի սրանից առաջ, այսինքն` փրկչական 1522 թվականին։ Սա իսկապես գեղարվեստի գործ է սրա գլխավոր նկարները ներկայացնում են` Երկոտասան առաքյալները վերնատան մեջ, սուրբ Հոգվո գալուստը, չորս ավետարանիչները և ուրիշ բազմաթիվ գեղաքանդակ նկարներ, որոնց բոլորի մեջ այնքան նրբություն և այնքան գեղեցկություն կա, որ մարդ նայելուց չէ կշտանում։ Դռան ներքևի մասում քանդակված է մի հրաշալի շրջանկար այնքան նրբությամբ` որ կարծում ես, թե թղթի վրա է հանված և ո՛չ աբանոսի նման կարծրագույն փայտի, որը, ինչպես հայտնի է, ամենից դժվար է տեղի տալիս ամենասուրբ գործիքներին:

Այս դռան վրա ուռուցիկ տառերով քանդակված է հետևյալ արձանագրությունը ոտանավորի ձևով.

«ՋՀԱ թվականին երեսուն և հինգ թիվ ավելի
Յաթոռակալության Տյառն Սարգսի,
Ի խանության Աղուպ բեկի,
Ծաղկեցավ դուռն տաճարի,
Առաքելոցն քրիստոսի,
Հրամանու սուրբ վարդապետի,
Եռամեծիս Դանիելի,
Եվ սիրելի որդվո նորին
Եպիսկոպոս Տեր ներսեսի։
Ձեռամբ սորին աշակերտի,
Անարժանիս Աբրահամի
Նաև եղբոր մեր սիրելի
Շնորհք ’ի լի Գրիգորի,
Ցոտս անկանիմ ամենայնի
Հայցել Տեառնէ պարգև ձրի,
Րաբունապետիս համայն ազգի
Եւ ծնողացն յուրոց բարի
Կարապետի քահանայի և մորն Համավորի[1]»

  1. Այս դռների մասին ասում են, որ իբր եվրոպացի ճանապարհորդներ միաբանությանը 3000 ռուբլի են առաջարկել գնելու համար, բայց նրանց բացե ի բաց մերժվել են: Ուրիշ կերպ էլ վարվել միաբանությունը, իհարկե, չէր կարող, Այդտեղի մեր վերջին վարդապետը ավելի լավ է հասկանում հայրենի հնությունների արժեքը, քան թե օրինակ «Մշակի» խմրագիր Պ. Արծրունին, որ մի ժամանակ քարոզում էր յուր թերթում վաճառել Երուսաղեմի մեջ Հայոց ունեցած ուխտատեղիները։ Զարմանալու էլ չէ, մի մարդ, որ բախտի անհաջող կատակով ընկել է հանկարծ հայ ժողովրդի մեջ և թերթ է հրատարակում այս լեզվով, որ ինքը չգիտե, այն ազգի համար, որին ինքը չի ճանաչում, հարկավ այդ ազգի սրբությունները ի վաճառ հանելուց զատ, ուրիշ ի՛նչ լավ խորհուրդ կարող էր տալ։