կրոնավորների նկարածն է և որը վերջին ժամանակներն են գտել Ս. Առաքելոց եկեղեցու սեղանի մի խորշում։ Եկեղեցու առաջ գտնվում է փայտաշեն գավիթ և նրա վրա փայտաշեն զանգակատուն, որոնք, ինչպես երևում է, վերջին ժամանակների գործեր են[1]։
Սուրբ Աստվածածնի եկեղեցու մոտ կա և սուրբ Սարգսի անվամբ շինված մի մատուռի ավերակ, որի ետքի պատը կամարի մի որոշ մասի հետ կանգուն է, իսկ մնացյալը փլած: Սրա շինողի անունն ու շինության ժամանակը ստուգել չկարողացա, որովհետև կանգուն մասի վրա ոչ մի արձանագրոլթյուն չկար։
Այս բոլոր հիշածներս Սևանի ուխտի հին պատմական շինություններն են։ Նոր ժամանակի շինությունները միայն ուխտավորների երեսունի չափ սենյակներն են, որոնք, ինչպես արդեն հիշել եմ, գտնվում են այս հին շինությունների հանդեպ, բակի մյուս կողմը, ծովակի հարավային և արևմտյան ափերի վրա։ Այս սենյակները շինված են ներկա վանահոր առաջնորդության օրով զանազան բարերարների ձեռքով և մասամբ վանքի միջոցներով։ Շինությունը քար ու կրից է` կտուրը ծածկված է հողով։ Սենյակները բավական ընդարձակ են, բայց ցած առաստաղով ու փոքրիկ պատուհաններով։ Դրանցից մի քանիսը միայն տախտակե հատակ ու մաքուր աթոռներ, սեղաններ ու մահճակալներ ունին։ Մյուսները զուրկ են այդ առավելություններից։
Բոլոր կղզու վրա գտնված ծառերը մի քանի տասնյակ ուռենիներ, լաստենիներ և բարդիներ են: Դրանցից մի քանիսը
- ↑ Ս. Աստվածածնի այս եկեղեցին, ինչպես արձանագրությունից երևում է, 1954 թվականին նորոգել են Թիֆլիսի Չիթախյան ազգից երեք եղբայրներ` Սուլխան, Զալ և Զոհրաբ անուններով։ Նրանք խոստացել են նաև տարեկան մի որոշ նվեր տալ վանքին, որպեսզի որոշ տոներին իրենց անվան և ազգատոհմի հիշատակություն լինի պատարագի մեջ և իրենց գերեզմանները օրհնվին, որոնք գտնվում են բակի մեջ։ Միաբանությունը յուր այդ պարտքը մինչև այսօր անխափան կատարում է։ Բայց նրանց ժառանգները իրենց
պապերից խոստացած նվերը չեն տալիս: Միայն վերջին ժամանակներս նրանց ժառանգ և հայտնի հարուստ Հովհաննես Չիթախյանր 200 ռուբլի է նվիրել վանքին, որով և Աստվածածնի եկեղեցու գլուխը ծածկել են երկաթով:
Ծանոթ. հոդ.