Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջուր խմած, ուզում էին դուրս գալ։ Պառավը մեկ-մեկ տապ-տապ արեց, ճկռացրեց և վերցրեց տեսնելու՝ ձու ունե՞ն, թե ոչ։ Այնուհետև դուռը բաց արեց և դուրս թողեց նրանց։

* * *

Օրն արդեն ճաշ էր դառել, որ Արտեմը զարթնեց։ Անկողնի մեջ նստած՝ նա դեռ ճմլկոտաց, ճրթճրթացնելով թիկունքի և մեջքի ոսկորները, մատների խաղերը կոտրատեց, հետո ոտները կախեց թախտից և սկսեց ծանր ու բարակ հագնվել, անդադար հորանջելով։

— Չայ չունե՞նք,— հարցրեց մորը, որը դուրսը դռան շեմքին նստած, ինչ-որ լաթ էր կարկատում։

— Հա, ոնց չէ,— հեգնեց պառավը,— հրեդ սամավարը քլթքլթում ա, չայ-շաքար էլ որ ղրկել էիր, հրեն փտում ա թարեքումը։

Արտեմը ծիծաղեց։

— Բա որ ըտենց ա, նանի, ես, էս ա, գնում եմ մի գրվանքա չայ առնեմ, մի գլուխ էլ շաքար, թե գործլի էլ չունես, մի բեռ էլ գործլի։

— Տնազը քու գլխին գցի, քու,— պատասխանեց պառավը։

— Առավոտը հրեն Մարգարանք ին կանչել, որ մի թաս չայ խմեմ։ Որ ամոթ չես քաշում, ի՞նչ ասեմ։

Արտեմը հոնքերը կիտեց, վեր կացավ, նախ մի, հետո մյուս ոտը դրեց թախտի վրա, խնամքով դարսեց երկարաճիտ չուստերի ծալերը, հետո վերցրեց խելադան և սկսեց երեսը լվանալ ուղղակի հատակի վրա, ոտներն իրարից հեռու դարսած։ Երեսը գրպանի աղլուխով սրբելուց հետո, գրպանից հանեց մի կոտրած սանր, սանրեց մազերը, առանձին խնամքով ոլորեց ճակատի վրա թողած երկար խոպոպիկը, հետո առավ գդակը, թափ տվեց ձեռքով, ծուռ դրեց ծոծրակին և դիմեց դեպի դուռը։ Դռան մոտ կանգ առավ հանկարծ և նայեց կարկատանի վրա կռացած մոր մեջքին։ Ու նորից տրամադրվեց կատակ անելու։

— Լավ, նանի, չայ խո չտվի՞ր,— ասաց։

— Գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես, արաղ էլ,—