Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուք կտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին, կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս։ Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր դասերով։

Տանտե՛րս։

Գրությանս նպատակն իսկապես սա է։ Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել։ Սա նախանցյալ տարի մեռավ։ Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր։ Սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը։ Սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո՝ թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ։ Այդ սիստեմատիկ նկարագիրը դուք կգտնեք նամակիս հետ ձեզ ուղարկված տետրակիս մեջ։

Ձեր Պատրիկյան


ԱՂԱՄԻՐՈՎ ԴԱՎԻԹ ՖՈՄԻՉԸ
(Պատրիկյանի տետրակը)

Միջահասակ, պնդակազմ, շատ ժիր տղամարդ էր, միշտ լավ հագնված, մոխրագույն շապոն մի քիչ ծուռ դրած, մատները լի մատանիներով, որոնցից մեկն առանձնապես հուրհրատին էր տալիս իր խոշոր ադամանդով։ Կոշիկների վրայից հագնում էր սպիտակ գամաշներ՝ կողքից կոճկած։ Ամառ-ձմեռ մոխրագույն ձեռնոցներ էր կրում, հագնում էր միայն ձախ ձեռքինը, իսկ աջը առանց հագնելու պահում էր ձեռքին, երևի խանգարում էին մատանիները։ Ման էր գալիս արագ, հաստատուն քայլերով, կեռագլուխ ձեռնափայտը թևից կախած։ Դեմքը կարծես բրոնզից էր ձուլված իր դեղնավուն