արդեն հայտնի հիմնավոր ուսումնարանին, որի մեջ մեծանում էր նա, նրա ուղեղը տակավին այն աստիճան չէր ընդլայնել, զարգացել, որ կարողանար այդպիսի բաներ մտածել, օգուտ քաղելով բարեհաջող հանգամանքներից։ Եվ այժմ՝ Դարիա Կիրիլովնայի հայտնած խորամանկ և միևնույն ժամանակ ձեռնտու միտքը այն աստիճան գրավեց նրա սիրտն ու հոգին, որ մի րոպեում նա անհուն ցանկություն զգաց իրագործելու այդ միտքը։ Մի րոպեում նրա սրտի մեջ ծնվեց շահասիրության, շուտով հարստանալու անհուն ձգտում, մի ձգտում, որի բոլոր կախարդող ույժը կարող են հասկանալ միայն ժլատները և նրանք, որոնք փողի մեջ են միայն գտնում իրենց երջանկությունը, որոնք փողի համար են միայն ապրում և փողի համար մեռնում։ Այնպիսի րոպեներ են լինում, երբ հանկարծ մի որևիցե դեպքի ազդեցության տակ մարդու սրտի մեջ ծնվում են այդպիսի ձգտումներ, որոնք հետո փոքր առ փոքր սկսում են նպատակ դառնալ նրա ողջ կյանքի, մանավանդ, երբ այդ ձգտումներն իրագործելու համար ներկայանում են նրան բարեհաջող հանգամանքներ։ Այդպես՝ վառվռուն բնավորության տեր և երևակայություններով լի պատանին կամ երիտասարդը, լսելով կամ կարդալով մի որևիցե հայտնի աշխարհահռչակ բանաստեղծի մտքի հրաշալի արտադրությունը, մի րոպեում յուր սրտի մեջ անհուն ձգտում է զգում լինել բանաստեղծ, և այնուհետև այդ րոպեի խիստ ազդեցության տակ, այդ բանը նա իրեն նպատակ է շինում։ Նույնպիսի պատանի կամ երիտասարդը, տեսնելով արվեստագետ դերասանի հիանալի խաղը, ձգտում է լինել դերասան, կամ տեսնելով արվեստագետ նկարչի կենդանի նկարը, ձգտում է լինել նկարիչ։ Այդպես էր և Բարսեղը։ Նրան մինչև այդ րոպեն ծանոթ չէր շահասիրությունը, գոնե այն ուժով, ինչ ուժով որ պիտի հասկանալ այդ. բայց Դարիա Կիրիլովնայի միտքը և խորհուրդը լսելուն պես՝ այդ բանի սերմն ընկավ նրա երիտասարդ սրտի մեջ և մի րոպեում ահագին արմատներ բռնեց այնտեղ, մանավանդ, երբ տեսավ, որ իսկապես այդ միտքն ու խորհուրդն իրագործել շատ հեշտ է յուր համար։ Այդ րոպեից նա այլևս չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն. նրա ամբողջ գոյությունը դարձել էր մի մարմնացյալ
Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/386
Արտաքին տեսք