Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո էլի չդիմացա և ընկերական պարտքս համարեցի նորից նախազգուշացնելու նրան Սառայի հետ ամուսնունանալոց, որովհետև մի ներքին ձայն շարունակ ասում էր ինձ, որ նա դժբախտ պիտի լինի՝ իր կյանքն այդ աղջկա հետ կապելով։

Գարեգինը կարճ ժամանակ նայում էր ինձ վերին աստիճանի խղճալի, նույնիսկ պաղատագին հայացքով, հետո քիչ մնաց լաց լինի։

— Խնդրում եմ, աղաչում եմ, Միքայել, մի կոտրիր սիրտս,— ասաց լացակումած ձայնով, և նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին։— Ես նրան սիրում եմ։ Սիրում եմ անչափ։ Սա իմ անդրանիկ սերն է։ Ես պաշտում եմ նրան։ Որ թույլ տա, մոմ կվառեմ նրա առջև, ծունկ կչոքեմ և կհամբուրեմ այն գետինը, որի վրա ոտք է դնում։ Մոտը եղած ժամանակ այնքան երջանիկ եմ զգում ինձ, որ նույնիսկ վախենում եմ, թե մի գուցե մի ցնորք, մի տեսիլք լինի ու հանկարծ չքանա։ Նրա գլուխը... գիտե՞ս ի՛նչ բան է նրա գլուխը... աշխարհիս երեսին դեռ ոչ մի նկարիչ չի ստեղծել այդպիսի գլուխ, դեռ ոչ մի քանդակագործ չի կերտել այդպիսի մի հրաշալիք: Խենթանում եմ, որ երևակայում եմ, թե կարող եմ, թե իրավունք պիտի ունենամ գրկելու այդ գլուխը, համբուրելու շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից. ավելի լավ չէ՞ ասես՝ ձեոք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց այդ ճակատը, այդ աչքերը, այդ շրթունքները, դեմքս շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից․ ավելի լավ չէ՞ ասես՝ ձեռք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց հետո այնպե՜ս սիրում եմ կյանքը...

Նրա այս ծիծաղելի պաթետիկ խոսքերից հետո, որ, սակայն, նա արտասանում էր սրտի խորքից, ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ հորդորներս ու խրատներս ծալել մի կողմը դնել և դեպքերը թողնել իրենց բնականոն ընթացքին։ Այդպես էլ արի, որովհետև տեսա, որ գործ ունեմ մի տիպիկ սիրահարվածի հետ, որի վրա ոչ մի բարի խորհուրդ ու հորդոր ազդել չի կարող։ Վերջը նույնիսկ համաձայնություն հայտնեցի, որ նրա խաչեղբայրը կլինեմ։ Անչափ ուրախացավ, վրա ընկավ, գրկեց և սկսեց խելագարի պես համբուրել ինձ։