Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Հը՜, ի՞նչ ես հարցնում,
Որտեղ որ էի։
Էլ ի՞նչ ես ծածկում,—
Այդ ո՞ւմ չէ հայտնի։
Հա՜, անպատճառ մի
Հողեղեն սիրուն հրեշտակի գրկում։
Դու շատ ես խոսում. քո թուղթը խաղա՛։
Բրա՜վո, ես տարա։
Հը՛, որ ասացի, էլ չե՛մ տանուլ տա.
Մի ուրախանա.—
Մեջներս եկար, որ այժմ տարար։
Օ՜, ես անպատճառ կտանեմ դարձյալ։
Դե՛հ, շատ մի խոսեք, շուտով բաժանեք։
(Մի րոպե լուռ խաղում են)
|
|