Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԴԱՐ

«Ինչո՞ւ արդի մարդիկ այսքան հրաշքներ են գործում»։
— Որովհետև այժմ լուսավորյալ դար է։
               Կեցցե՛ լուսավորություն։
«Բայց ինչո՞ւ նույն մարդիկ միմյանց երբե՛ք չեն սիրում»։
— Որովհետև այժմ լուսավորյալ դար է։
               Թշվա՛ռ լուսավորության...

27 դեկտեմբ. 1885.


ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄԱՆԿԱՆ

Ննջի՛ր, մանկիկ դու անբիծ,
Ննջի՛ր, անմեղ դու տատրակ.
Ինչո՞ւ ի զուր դու կյանքի
Պիտ’ խմեիր դառ բաժակ...
Խաղաղության է տիրում
Այդտեղ — փոքրիկ շիրմիդ մեջ.
Այդտեղ չըկան բանտ, շղթա,
Վիշտ, հեծեծանք, հոգս անվերջ...

28 դեկտեմբ. 1885.


ԱՆՏԱՌԻ ԱՐՔԱ

(Գյոթե)

Ո՞վ է արշավում, ընթանում ցրտաշունչ մառախուղի տակ.
Այդ ձիավորն է հապաղած և յուր զավակը պատանյակ.
Ամբողջ մարմնովը դողալով կպել է հորը պատանին,
Գրկած ունենալով պահում է և տաքացնում նրան ծերունին։
«Զավա՛կս, ինչո՞ւ դու այդպես խիստ կպել ես ինձ երկյուղած»։
— Հա՛յր իմ ծնող, անտառի Արքան աչքերիս առաջ շողշողաց,