Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրական թերթից ավելի դուրս գա. այդ դեպքում թե Ձեր դրած պայմանը կատարված կլինի, թե գործը չի ուշանալ։

Նար-Դոս

Հ. Գ. — Թեև այստեղի տպարանների հետ դեռ ես ժամանակ չեմ ունեցել խոսելու, բայց որքան գիտեմ, այստեղ ավելի էժան են տպում, քան Բաքվում։


51. Պ. Պ. ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՍՏՎԱԾԱՏՈԻՐ ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
1902. օգոստոսի 17. Թիֆլիս.

Հարգելի պարոններ.

Ձեր հալիս 20 թվակիր նամակի հետ ստացա 50 ռ., որ ուղարկել եք «Տանտիրոջս աղջկա» տպագրության սկզբնական ծախքերի համար։ Այդ գումարը ստանալուս պես գրվածքս ներկայացրի գրաքննիչին և այս օրերս ստացա տպագրության թույլտվությունը։ Տպագրության մասին խոսել եմ Վարդանյանի տպարանի հետ, որը հանձն առավ տպագրել շատ էժան գնով — տպագրական թերթը 13 ռուբլով։ Թուղթն ընտրել եմ օզման 4 ռ. 50 կոպեկանոց։ 1800 օրինակ գրքի վրա կգնա մոտավորապես 13—14 օզմա, որ անում է 58 ռ. 50 կ. — 63 ռ.։ Այդ գումարից այսօր վճարեցի 25 ռ., մնացածը պետք է ստանան տպագրությունը վերջանալուց հետո։ Տպագրությունը, թուղթը և այլ մանր-մունր ծախքերը հաշված, բացի ինձ հասանելիք վարձատրությունից, կնստի Ձեր վրա մոտավորապես 130 ռուբլի։ Գիրքը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջերին, եթե ոչ վաղ։ Աշխատելու եմ, որ արտագրությունն ըստ ամենայնի գեղեցիկ լինի։ Հույս ունիմ, որ մնացած ծախքը չեք հապաղիլ ուղարկելու, հենց որ նամակ գրեմ Ձեզ։

Խորին հարգանքներով
Ձեր խ. ծ. Նար-Դոս