Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրքույկը բաղկացած է 3 տպագրական թերթից։ Տպագրական թերթի վճարը հաշվելով 20 ռ․, 3 տպ. թերթի վճարը կանե 60 ռ. մի զավոդի կամ 1200 օրինակի համար. սրան ավելացնելով և կես զավոդի կամ 600 ավելորդ օրինակի վճարը՝ 10 ռ., հեղինակին հասնելու է ընդամենը 70 ռ.։ Հեղինակի մոտ մնացած 480 օրինակի գինը հաշված գրքույկի անվանական արժեքով (20 կ․), անում է 96 ռ., սրանից դուրս գալով գրավաճառներին տված 30 % կոմիսիան, որ 480 օրինակի համար գալիս է 28 ռ. 80 կ․ հեղինակին մնում է իբրև վարձատրություն 96 ռ.—28 ռ. 80 կ. = 67 ռ. 20 կ.։

<Նար-Դոս>


1904

54. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻՆ

1901. փետրվարի 24. Թիֆլիս.

Սիրելի ճեմարանականներ,[1]

«Նորածին մանուկը» հրատարակելու համար Ձեր ինձ արած դիմումին ես ուրիշ պատասխան չունիմ տալու այժմ, բացի համաձայնությունս հայտնելուց. հրատարակեցեք, միայն թե, շատ խնդրում եմ, աշխատեցեք կարելույն չափ հոգածությամբ նայել սրբագրությանը։

Թե ինչպես վարվեցին ինձ հետ բաքվեցիները — այդ թողնենք, իսկ թե ինչպես կվարվեք դուք ինձ հետ — այդ էլ դուք գիտեք։

Ձեր Նար-Դոս


55. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1904. ապրիլի 15. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Անչափ ցավում եմ, որ ես նոր և այն պատահմամբ միայն իմացա քեզ հասած մեծ դժբախտությունը — կնոջդ

  1. Գևորգյան ճեմարանի մի խումբ ուսանողներ, 1904 թ. փետրվարի 14-ին, Նար-Դոսին գրած մի նամակով, խնդրում են թույլ տալ Էջմիածնում հրատարակել նրա «Նորածին մանուկը» երկը։ Նար-Դոսը տալիս է իր համաձայնությունը և գիրքը տպագրվում է։