Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դեռ յուր Հայրենիքը կանչում է մարդիկ,
Մարդիկ քաջ, անվեհեր, հերոս, եռանդուն,
«Տվե'ք,— նա գոռում է,— ինձ ազատություն...»։
Միթե այդ ձայնին դեռ չըպատասխանած՝
Պիտի ընկնել գետին մահամերձ խոցված։
Ո՛չ, երբեք հավատալ նա չի կամենում,
Որ այդ ինքն է այդպես գետնին թավալվում
Հավասար վեհերոտ մի զինվորի հետ,
Որի շունչը արդեն եղել է անհետ,
Որի անունը հեք, անպիտան, թշվառ,
Ամոթ, նախատինք է Հայրենյաց համար...
Ո՜հ, ամոթ... Բորբոքվեց ներսը հերոսի,
Մահամերձ վիրավոր, խոցված հերոսի...
Նա ցատկեց... Ուզում է պինդ ոտի կանգնել,
Տակավին նա զենքը ձեռքից չի թողել...
Եվ հազիվ շնչելով նա հուշ է ածում
Դեպ՝ պատերազմական գոռը անպատում,
Եվ մերթ շշնջում է, մերթ գոռում սաստիկ՝
«Ազատությո՜ւն քեզ, ի՛մ սիրուն Հայրենիք...»։
Սակայն... այդ երազ չէ,— նա խոցված է խոր.
Ո՜հ, խորտակվեցան նրա հույսերը բոլոր...
Եվ ուժասպառ ընկավ հերոսը նորից,
Եվ վերջին հառաչը դուրս թռավ կրծքից՝
«Ո՜հ, որքան դժվար է մեռնել այսպես վաղ,
Երբ դեռ Հայրենիքս չեմ տեսել անկախ...»։

14 հունվ. 1886.


ՀՐԵՇՏԱԿ

Լուսաճաճանչ մի հրեշտակ

Թռչում էր օդում

Եվ յուր ձայնով քաղցրանվագ

Նա երգ էր երգում.