Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակեր և իրենց քաղաքի և գործիչների անունները տարածեր ամբողջ հայության մեջ։

Կեցցե՜ս, ей богу, ղոչաղ ես, ղոչաղ։

Շատ բարևներ մերոնցից։

Քո Նար-Դոս

Իզուր հոդվածիս տակ դրել էիր ազգանվանս սկզբնատառերը։ Բայց փառք աստծո, որ միայն սկզբնատառերն ես դրել։


100. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1909. փետրվարի 3. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Վերջապես վճռեցի, որ կարող ես հրատարակել պատկերներս, այսինքն այն պատկերներս, որոնց նյութը վերաբերում է աղքատության, տգիտության և նախապաշարումների իշխանության։ Դրանք 9 հատ են, սրանց կարելի է կցել և «Հանդես գրակ. և պատմականի» մեջ տպված «Լավ բժշկեցին» պատկերը, բայց դա երկար է և գիրքը կարող է ստվարացնել։ Համենայն դեպս հրատարակության համար դու պետք է նախահաշիվ կազմես 200—250 երեսնոց գրքի «Իզմիրլյանի» ձևով (այս ձևը ես շատ եմ հավանում)։ Միայն մի բան կա. պատկերներիս մեջ անձերի խոսակցությունը Հավլաբարի բարբառով է, ուզում եմ փոխել պարզ գրականի, պահպանելով, իհարկե, ժողովրդական արտահայտության ուրույն ձևերը։ Ի՞նչ խորհուրդ կտաս։ Բացի դրանից հրատարակվելիք պատկերներս ուզում եմ մի նոր սրբագրության ենթարկել, իսկ ես որ ասում եմ սրբագրություն, դու հասկացիր արտագրություն ծայր ի ծայր։ Առհասարակ եթե պատկերներս իսկապես հրատարակելու ես, գրիր ինձ որոշակի, որպեսզի անմիջապես լուրջ աշխատանքի նստեմ։ Այժմ ես զբաղված եմ «Մանեիս» նոր արտագրությունը վերջացնելով. վախճանը երևի ուրիշ կլինի, քան էր։ Աթանասյանին դեռ չեմ տեսել, այսօր գնալու եմ։ Եթե ձեռագիրը գտնվեց, խո լավ, իսկ եթե ոչ՝ կտամ հայտարարությունը