Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան հանգամանքներ, որոնք հարկադրել են Ձեզ դիմելու ինձ, իբրև նրա պատանեկական մտերիմ ընկերոջը։

Արհեստավորաց դպրոցում եղած ժամանակից[1] հիշողությանս մեջ մնացել են մի քանի հանգամանքներ, որ ես համառոտակի հիշատակել եմ Ծատուրյանի հոբելյանի ժամանակ իմ իրեն գրած նամակի մեջ. այդ նամակը թերևս կարող լինի Ձեր կազմելիք կենսագրականի համար որոշ նյութ տալ։ Բայց այս նամակի մեջ էլ ես կարող եմ մի քանի գծեր հիշել Ծատուրյանի պատանեկական կյանքից։

Ամենից առաջ հիշեմ, որ թե ես և թե Ծատուրյանը Արհեստավորաց դպրոց մտել էինք մասամբ թյուրիմացությամբ և մասամբ էլ, բայց գլխավորապես, այն պատճառով, որ մեզ ինչ-ինչ մեզնից անկախ պատճառներով և հակառակ մեր բուռն ցանկության չէր աջողվել տարրական դպրոցն ավարտելուց հետո մտնել մի ուրիշ բարձր դպրոց։ Մենք բնավ ձգտում չունեինք արհեստավոր դառնալու, և որովհետև այդ այդպես էր, ես էլ, Ծատուրյանն էլ թողինք արհեստավորաց դպրոցը հազիվ մի տարի մնալով այնտեղ։ Արհեստանոցում մենք բանում էինք իրար կողքի և երկաթ տաշելիս ավելի շատ զրույց էինք անում իրար հետ գրականության և թատրոնի մասին, քան թե արհեստ սովորում, թեև տարվա ընթացքում մենք կատարեցինք բոլոր տասը թե տասներկու պրիոմները (վարժությունները) մինչև դռան կողպեք շինելը։ Պատահում էր շատ անգամ, որ մենք բնավ դպրոց էլ չէինք գնում, այլ ամբողջ օրը անց էինք կացնում կամ իրեն Ծատուրյանի սենյակում կամ (ձմեռը) տրակտիրում Սալդաթսկի բազարում, ուր թեյ էինք խմում և արգանի ղռղռոցի տակ անվերջ զրուցում նույն գրականության և թատրոնի մասին։ Այն ժամանակվա ոտանավորներից մի քանիսը Ծատուրյանը գրել է տրակտիրում։ Տրակտիրը Ծատուրյանի ամենասիրած տեղն էր ձմեռը, որովհետև այնտեղ տաք էր, կարելի էր կոպեկներ ծախսելով անվերջ թեյ խմել և գրել։ Իր սենյակի ցրտությունից և տաք հագուստ չունենալուց (ունեցած-չունեցածը մի կապույտ բլուզ էր և ամառվա մի հնամաշ վերարկու) մի անգամ այնպես ծանր հիվանդացավ, որ քիչ մնաց մեռներ Միքայելյան հիվանդանոցում։ Նրա միակ տերը ես էի և ես էլ տարա հիվանդանոց։ Նրա ապրուստի միակ

  1. 1883 թ. Նար-Դոսն ընդունվել է Թիֆլիսի արհեստագիտական ուսումնարանը, որտեղ սովորում էր նաև Ալ. Ծատուրյանը. նրանց երկուսի միջև մտերմական կապ է հաստատվում և հարատևում մինչև իրենց կյանքի վերջը։