Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 4

Աննա Պավլովնա և Սաշա

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դայակն ասում է, որ նա շարունակ լալիս է: Այդ ի՞նչպես է, որ չի կարողանում հանգստանալ։

ՍԱՇԱ.— Զարմանալի կին եք, մամա: Թողնել ամուսնուն, իր զավակի հորը, և դուք ուզում եք, որ հանգիստ լինի:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հանգիստ չէ։ Ինչ որ եղել է, եղել է։ Եթե ես, որ մայրն եմ, ոչ միայն թույլ եմ տվել, այլ և ուրախանում եմ, որ աղջիկս ձգում է ամուսնուն,— նշանակում է, որ ամուսինը արժանի է այդ բանին։ Պետք է ուրախանալ, և ոչ թե տխրել, որ կարողանում ես ազատվել այդպիսի վատ մարդուց, ազատվել այդպիսի բարի պտուղից:

ՍԱՇԱ.— Մամա՛, ինչո՞ւ եք խոսում այդպես։ Դուք հո գիտեք, որ այդ ճիշտ չէ։ Նա վատ չէ, այլ, ընդհակառակը, զարմանալի, զարմանալի մարդ է, չնայելով իր թուլություններին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա՛, հենց զարմանալի մարդ։ Հենց որ ձեռքին փող կա,— իրենը, թե ուրիշինը...

ՍԱՇԱ.— Մամա, նա երբեք ուրիշի փողերը չի վերցրել:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Միևնույն է, կնոջ փողերը:

ՍԱՇԱ.— Բայց չէ որ նա իր ամբողջ կարողությունը կնոջն է տվել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Չէ մի, չտար, երբ գիտե, որ բոլորը պիտի փչացնի։

ՍԱՇԱ.— Կփչացնի, թե չի փչացնի,— չգիտեմ, ես միայն գիտեմ, որ չի կարելի բաժանվել ամուսնուց և մանավանդ այնպիսի ամուսնուց, որպիսին Ֆեդյան է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Քեզ որ նայենք, պետք է սպասենք, որ նա ունեցած-չունեցածը ուտի վերջացնի և իր գնչուհի-սիրուհիներին տուն բերի։

ՍԱՇԱ.— Նա սիրուհիներ չունի։