Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ III
Պատկեր 1-ին
Իշխան Աբրեզկով, 60-ամյա, էլեգանտ, ամուրի: Սափրած դեմքով, բեղերով: Հին զինվորական, պահում է իրեն մեծ արժանապատվությամբ և տխուր: Աննա Դմիտրիևնա Կարենինա (Վիկտորի մայրը), ջահելացող 50-ամյա grande dame. խոսելիս խառնում է ֆրանսերեն բառեր:
Լիզա, Վիկտոր, լակեյ: Աննա Դմիարիևնայի առանձնասենյակը, որը համեստ է ու գեղեցիկ, լի սուվենիրներով:
ՏԵՍԻԼ 1
Աննա Դմիտրիևնան նամակ է գրում:
ՏԵՍԻԼ 2
Աննա Դմիտրիևնա և լակեյ:

ԼԱԿԵՅ.— Իշխան Սերգեյ Դմիտրիևիչ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դե, իհարկե, ներս հրավիրեցեք։ (Ետ է դառնում և ուղղվում է հայելու առաջ):

ՏԵՍԻԼ 3
Աննա Դմիտրիևնա և իշխան Աբրեզկով:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (մտնելով.— J'espère que je ne torce pas la consigne[1]. (համբուրում է ձեռքը):

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դուք գիտեք, որ vous êtes

  1. Հույս ունեմ, որ ես հրամանը չեմ խախտում։