Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

toujours le bienvenu[1]. իսկ այժմ, այսօր մանավանդ։ Դուք ստացա՞ք նամակս։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ստացա և ահավասիկ իմ պատասխանը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ախ, բարեկամս, ես սկսում եմ բոլորովին հուսահատվել։ Il est ensorcelé, positivement еnsorcelé[2]. Ես երբեք չեմ տեսել նրա մեջ այդպիսի հաստատամտություն, այդպիսի անխղճություն, սառնասրտություն դեպի ինձ։ Նա բոլորովին փոխվել է այն օրից, երբ այդ կինը թողեց ամուսնուն։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Բայց ի՞նչ է պատահել իսկապես, ի՞նչ դրության մեջ է գործը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱԱ․— Այն դրության մեջ, որ անպատճառ ուզում է ամուսնանալ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ ամուսի՞նը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ապահարզան է տալիս։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵՀԿՈՎ.- Ահա թե ի՜նչ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Եվ նա, Վիկտորը, ճակատը դեմ է արել, և այդ բոլոր ցեխը — փաստաբաններ, հանցանքի ապացուցում։ Tout ca est degoutant[3]: Եվ այս բանը ետ չի մղում նրան։ Ես նրան չեմ հասկանում։ Նա որ այնքան զգայուն է, այնքան քաշվող...

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Սիրում է։ Ա՛խ, եթե մարդ իսկապես սիրում է, այն ժամանակ...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, բայց ինչո՞ւ մեր ժամանակ սերը կարող էր մաքուր սեր լինել, կյանքի ամբողջ ընթացքում տևող սեր-բարեկամություն։ Այդպիսի սերը ես հասկանում եմ, գնահատում եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այժմ նոր սերունդն արդեն չի կարող գոհանալ իդեալական հարաբերություններով։ La possession de l'ame ne leur suffit plus[4], ի՞նչ արած։ Բայց ի՞նչպես պիտի վարվել նրա հետ։

  1. Դուք միշտ ցանկալի հյուր եք։
  2. Նա կախարդված է, կատարելապես կախարդված։
  3. Այս բոլորը զզվելի է։
  4. Միայն հոգիների վրա իշխելը նրանց այլևս չի գոհացնում։