Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

այսօր, և լավ կանեիք, որ հենց ամեն օր էլ գայիք մեզ մոտ ճաշելու։ Ֆեդորան շատ լավ է պատրաստում կերակուրները։ Մնաք բարով։

Ձեր Վարվառա Դոբրոսելովա
Օգոստոս 1

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Դուք ուրախ եք, ջանիկս, որ աստված տվավ առիթ ունեցաք բարին բարով հատուցանելու և երախտապարտ չմնալու։ Ես այդ բանին հավատում եմ Վարինկա, և ձեր հրեշտակային սրտիկի բարությանը հավատում եմ, և ձեզ կշտամբելու համար չեմ ասում,— միայն թե մի՛ հանդիմանեք ինձ, ինչպես այն ժամանակ, որ ես այս ծեր հասակումս ունեցած-չունեցածս շռայլեցի։ Մեղք գործեցի, ինչ անեմ, եթե անպատճառ ուզում եք, որ այղ մեղսագործություն լինի. միայն թե, ա՜յ, ձեզանից այդպիսի բան լսելն է, որ ազդում է ինձ։ Իսկ մի՛ նեղանաք ինձանից, որ ես ասում եմ այս. սիրտս հալումաշ է եղել։ Աղքատ մարդիկ քմահաճ են, բնականից է այդպես։ Ես այդ առաջ էլ էի զգում, իսկ հիմա է՛լ ավելի զգացի։ Նա, աղքատ մարդն եմ ասում, նա խստապահանջ է. նա անցուդարձողի վրա խեթ աչքով է մտիկ տալիս, իր չորս կողմն էլ հայացք է գցում ու ականջ դնում ամեն մի խոսքի, թե տեսնես իր մասին ինչ են խոսում, թե տեսնես էս մարդն ինչո՞ւ այսպես անճոռնի է, ի՞նչ է զգացել, թե, օրինակ, այս կողքից որ նայենք՝ ի՞նչ տեսակ կլինի։ Եվ ամենքին հայտնի է, Վարինկա, որ աղքատ մարդը փալասից էլ վատ է և ոչ ոքից ոչ մի հարգանք ստանալ չի կարող, ինչ էլ որ գրեն նրանք, այդ մրոտողներն եմ ասում, ինչ էլ որ գրեն,— աղքատ մարդու մեջ ամեն բան կլինի այնպես, ինչպես որ կար։ Եվ ինչո՞ւ այդպես էլ կլինի առաջվա պես։ Նրա համար, որ աղքատ մարդու մեջ, նրանց կարծիքով, պետք է ամեն բան շուռ տված լինի, նրա մեջ ոչ մի նվիրական բան, որևէ ամբիցիա չպետք է լինի, ոչ, ամենևին։ Հրեն, Եմելյան անցյալ