Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոգին ու դրոշմը, այս էլ ավելացնեմ, որ պ. Մանդինյանը մեր ընկերակցական խորհրդակցության ժամանակ ուզում էր անցկացնել իր գրած մի առաջաբան-ներածությունը, որի մեջ իր անձնական հաշիվներն էր մաքրում իր հակառակորդների հետ, ցարդ եղած դասագրքերը ոչինչ էր համարում և մեր ընթերցարանին ուզում էր տված լինել մի դեր, որով նա պիտի գար բարձր ի գլուխ տիրելու արդի բոլոր դասագրքերի վրա։

Ահա այս և այսպիսի պարագաներն էին, որ հարկադրեցին ինձ միանգամայն հրաժարվելու պ. Մանդինյանի ընկերակցությունից։ Ինչ վերաբերում է Մալխասյանին, բարոյական պարտքս եմ համարում հայտարարել, որ այն, ինչ որ պ. Մանդինյանն անվանում է «իսկական գործ» և որից նա «զարհուրել» է, այդ բոլոր գործը կատարել է Մալխասյանը։

Մալխասյանը իբրև գործի ձեռներեց և իսկական գործը կատարող, ազատ էր իմ հրաժարվելուց հետո էլ շարունակել իր ընկերակցությունը պ. Մանդինյանի հետ, և ես մեղավոր չեմ, որ նա համակերպեց ինձ, այլ ոչ պ. Մանդինյանին։

Նար-Դոս

Հ. Գ. — Այս նամակը ուղարկել էի «Մշակին», բայց խմբագրությունը ինչ-ինչ պատճառներով չէր կամեցել տպել նույնությամբ։

Թիֆլիս, 31 ապրիլի

Պ. Սեդրաք Մանդինյանի վերև տպված նամակի վերաբերմամբ ևս միայն մի փոքրիկ նկատողություն ունիմ անելու։

Պ. Մանդինյանն ասում է, որ ես պետք է իրեն և Մալխասյանին գործակցեի որպես սրբագրիչ տպագրության։ Ուրիշ դեր, ըստ երևույթին, ես չեմ ունեցել։

Եթե ճիշտ լիներ պ. Մանդինյանի ասածը, այն ժամանակ մենք կունենայինք իր տեսակում շատ տարօրինակ և եզակի մի դասագիրք, որի վրա կազմողների անունների կողքին բազմած կլիներ և սրբագրչի անունը...

Քիչ տարօրինակ չէ և այն հանգամանքը, որ սրբագրիչը