Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհրդակցության է նստում կազմողների հետ միասին, ընդունում կամ չի ընդունում խմբագրի գրած առաջաբանը, և խմբագիրը ստիպված է լինում ղեկավարվել սրբագրիչի ցանկության համեմատ...

Ով այս տարօրինակությունների էությունը հասկանալ կարողանա, որ դժվար չէ, նա անշուշտ կհասկանա և այն, թե ինչու ես իմ նախկին նամակում գործ եմ ածել «մեր» բառը։

Նար-Դոս