Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԱՆԿԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Սուրբ պատկերի առաջ չոքած՝ մանկիկը՝
Ձեռքերը տարածած՝ լուռ աղոթում էր,
Եվ մարգարտենման փայլուն արցունքը
Նորա գեղ աչերից կաթ-կաթ թափվում էր
Եվ պահապան նորա հրեշտակը ձեռքում
Ժողովում էր նորա և տանում երկինք,
Ուր բարեխնամ Հայրը նոցա ընդունում
Եվ ղրկում էր մանկան յուր սուրբ օրհնություն։

19 դեկտեմբ. 1885.



ՓԱՐՈՍ

Մռնչող ծովի մեջ յուր պայծառ լուսով
Վառվում էր փարոսը մութ գիշերներին,
Եվ կատաղի ալիք սաստիկ մնչյունով
Զարկվում էին նորա ամուր պատերին։
Եվ կռվում էր նրա դեմ խավարն անվերջ,
Կռվում էր անհայտ ժամանակից ի վեր.—
Նա խավրեցնել կամեր նորա լույսն անշեջ։
Սակայն փարոսը կար խրոխտ անվեհեր։
Եվ նա լուսատու յուր սիրուն ճաճանչներ
Սփռում էր հեռուն՝ դեպ անվերջ օվկիան,
Ուր անթիվ թափառող ալեկոծ նավեր
Շտապում էին դեպի իրենց օթևան...

21 դեկտեմբ. 1885.