Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զի գեդեցիկ են ստինք քո,
Հոտ հանդերձի քո ի խնկոյ,
Գինով արբեալ լի ի լիոյ
Յարկեալ ծածկոյթ ի խնձորոյ»:

Պօղոս խօսէր առ սրբուհին.
«Ո՞ւմ սպասաւոր,— ասէ,— լինիմ,
Զբերս ընծայից հեթանոսին
Ո՞յր նուիրիլ պատրաստ իցիմ:

Զպաշտպան լինելս ի մէնջ բարձեր
Զտունն աստուծոյ ընտրել գնացէր,
Զհարկս եդոմայ լքեալ թողեր,
Բնակ յերկինս քեզ գտեր»:

Իսկ պարք սրբոց քերովբէին
Եւ գունդ հրեղէն սերովբէին,
Տեսեալ զկոյսն օրհներգէին
Եւ զհամբառնալն երանին:

«Ո՞վ է սա, որ ելեալ է
Իբրև զարև յառաւօտէ,
Որպէս լուսին, որ լրացեալ է,
Իբր զհիացումն կարգեալ է»:

Յակոբ եղբայրն տեառն Յիսուսին,
Իբր նախընդել սպասէ նմին,
Շուրջ զնովաւ ի պաշտօնին
Մռնչելով հեծեծագին,