Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա կարող խնամող էին
Ի չարչարանս մօր վշտակցի,
Յաւանդ տւեալ աշակերտին,
Մինչև ի մահ սպասել սմին:

Ոյր աղագաւ բանն անեղին
Հրաւէր արար ի կոչ ծնօղին,
Դասուք վերնոց հրեղէն սեռին
Վեր համբառնալ զկոյս տիրածին:

Զայսքան հրաշից սքանչելին
Յայտնաբանեալ զխորհուրդ իրին,
Ի փառս անճառ սրբոյ կուսին
ՅՌեթէոս սրբոյ գնդին:

Մինչդեռ խմբեալ սրբազանին
Առաքելոց դաս երամին,
Քահանայապետքըն առաջին
Շուրջ զմարմնով աստուածակրին:

Քանզի համայն անդ ժողովին
Միահամուռ հոյլք երջանկին,
Որպէս ասաք նախ և կրկին
Զհաւաքումն ընտրեալ հօտին:

Անդ էր եղբայր տեառն բանին
Յակոբ արդարն և հրաշալին,
Պետրոս յաղթող վէմ հաւատին
Ի աստուածաբան Յովհաննիսին: