Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ ետ խօսից իւրաքանչին
Վայելչական հզօր բանին,
Փիլիսոփայից, ճարտասանին,
Ներգործութեամբ հոգոյն շնորհին:

Իմաստութեամբ տեառն Յիսուսին
Եւ գիտութեամբ հօր հզօրին,
Որք և զծորանս հոգոյն արբին
Յաւուր մեծի Պենդակոստին:

Աստուածաբան յՌեթէին
Կացեալ ի մէջ սուրբ հանդիսին,
Զխորհուրդս յայտնեալ զսքանչելին
Ի լուր րամից համայն խմբին:

Որք և լուանն սքանչանային,
Աստաածընկալ զնա անուանին,
Օրհնաբանող աստուածային
Յայնմ ժամու զնա կոչէին:

Որք և ապա հաստատէին
Ի պատիւ մօրն տեառն Յիսուսին.
Յաստուած բանող գերիմաստին,
Որ ներբողեաց զԱստուածածինն:

Մտեալ առաջի սրբոյ կուսին
Առհաւատչեա թողուլ մաղթին,
Զկենդանագիր սուրբ պատկերին,
Սուրբ և մաքուր իւրոյ տպին: